Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Ռոբոտների օր՝ ճարտարագիտական համալսարանում

    Ռոբոտների օր՝ ճարտարագիտական համալսարանում

    03.05.2013| 16:11
    Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում անցկացվեց «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը: Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտները և ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:
  • Մութ ու ցուրտ տարիների համար շնորհակությո՞ւն հայտնել

    Մութ ու ցուրտ տարիների համար շնորհակությո՞ւն հայտնել

    03.05.2013| 15:29
    Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին ակորդներն են: Թեկնածուները գնահատում են այս ողջ ժամանակահատվածը, իսկ թե նրանց դիտարկումներն ու քննադատությունները որքանով են արդարացի, հասարակությունն իր վստահության քվեով ցույց կտա ընտրության օրը: Մինչ այդ նկատենք, որ այսօր ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը, ամփոփելով քաչոզարշավը, ուշագրավ հայտարարություն է արել:
  • Ինդոնեզիայում ահաբեկիչների են ձերբակալել

    Ինդոնեզիայում ահաբեկիչների են ձերբակալել

    03.05.2013| 14:39
    Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել են 2 տղամարդու, ովքեր կասկածվում են Ջակարտայում Բիրմայի դեսպանատան վրա ծրագրած հարձակման համար։ Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կասկածյալներին ձերբակալել են երեկ ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել նրանց գտնվելու վայրի վերաբերյալ։
  • Ապավինում է իրավապահ մարմիններին

    Ապավինում է իրավապահ մարմիններին

    03.05.2013| 14:05
    ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը միակն էր, որը ԱԺ ճեպազրույցների սկզբում շնորհավորեց լրագրողներին մամուլի ազատության օրվա առթիվ:
  • «Ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ»

    «Ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ»

    03.05.2013| 14:02
    ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է ոչ որպես աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ:
  • «ՀՀԿ-ին դեմ քվեարկելը թասիբի, արժանապատվության հարց է»

    «ՀՀԿ-ին դեմ քվեարկելը թասիբի, արժանապատվության հարց է»

    03.05.2013| 13:57
    ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ին հաջողվեց ձևակերպել հիմնական հարցը՝ դատախազություն ներկայացվեց այն հանցագործությունների ցանկը, որոնք կատարել է Երևանի գործող քաղաքապետը»: Նա նորից շեշտեց, որ Տարոն Մարգարյանը կուտակել է տասը միլիոն դոլարի ունեցվածք, և այդ ամենն արել է բացեիբաց, առանց թաքցնելու ժողովրդից: Լևոն Զուրաբյանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկա ընտրությունները վերածվեն հանրաքվեի: Դրա համար նա կոչ արեց, որ ժողովուրդն ընտրի անբիծ ՀԱԿ-ին, որը հավատարիմ է պետական կառավարման սկզբունքներին:
  • Ձայները պահելու են «թեժ գծով»

    Ձայները պահելու են «թեժ գծով»

    03.05.2013| 13:47
    ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին ուրախացրել է այն փաստը, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ութ ուժերից չորսը ոչ իշխանական են: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հույս հայտնեց, որ դա կօգնի համատեղ պայքարել և պահել ստացած քվեները: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց նաև, որ իրենք բացել են «թեժ գիծ», արդեն ահազանգեր են ստացել ընտրակաշառքների բաժանման փաստերի մասին:
  • Երեսպաշտությունից քաղաքական դաշտը «ճողվածք» է ստացել

    Երեսպաշտությունից քաղաքական դաշտը «ճողվածք» է ստացել

    03.05.2013| 13:23
    Բնորոշումը մի քանի կուսակցություն փոխած, իսկ այժմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանինն է: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է ոչ իշխանական ուժերի հետ համատեղ պայքարել գործող իշխանությունների դեմ: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա նա հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ոչ մեկին չի վճարել հրապարակ գալու համար:
  • Քերին կժամանի ՌԴ

    Քերին կժամանի ՌԴ

    03.05.2013| 12:48
    ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունները կլինեն արդյունավետ։
  • Դադարեցվել են Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանի թռիչքները

    Դադարեցվել են Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանի թռիչքները

    03.05.2013| 12:45
    Հյուսթոնի՝ Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանում այսօր անհայտ տղամարդը հրազենով վիրավորել է ինքն իրեն։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Իրավապահների տվյալներով՝ տուժածին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն, սակայն չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդը մահացել է։ Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։