Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Իտալիայի նախագահը վերընտրվել է

    Իտալիայի նախագահը վերընտրվել է

    21.04.2013| 18:33
    Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերընտրվել է նախագահի պաշտոնում։ 87-ամյա Նապոլիտանոն համաձայնել է կրկին մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընտրել իր իրավահաջորդին։
  • Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    21.04.2013| 18:31
    Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
  • Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    21.04.2013| 18:30
    Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
  • Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    21.04.2013| 18:29
    Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։
  • Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    21.04.2013| 16:18
    ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը: Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը:
  • Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

    Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

    21.04.2013| 16:03
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ:
  • Սամվել Սևադան առաջարկում է ժպտալ

    Սամվել Սևադան առաջարկում է ժպտալ

    21.04.2013| 12:54
    Նորապսակ մի զույգ տեղափոխվում է նոր տուն: Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։ - Նայիր՝ ինչ սև է սրա լվացքը,- ասում է ամուսնուն, բայց վերջինս կնոջ ասածին նշանակություն չի տալիս։ - Կամ օճառն է վատը , կամ էլ լվացք անել չգիտի, պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։
  • Երբ «գենդերայինից» օգտվելու կարիք չկա

    Երբ «գենդերայինից» օգտվելու կարիք չկա

    21.04.2013| 12:36
    Ճիշտն ասած, ոչ հայ այս կնոջ մասին գրելու ցանկությունս առաջացավ, երբ իմ ֆեյսբուքյան էջում, առանց երկար վարանելու, տեղադրեցի նրա նկարը հետևյալ գրառումով. «Երբ կինը խելացի է, անկախ իր արտաքինից, նա արդեն գեղեցիկ է: Անգելա Մերկել`կին, որը Գերմանիայի նման կոպիտ երկրում իր կամքն է թելադրում. նա չի պարտվում, քանզի նա պետական մտածելակերպ ունի»:
  • «Երիտասարդականի» անցումից վտարված գրքավաճառները շարունակում են աշխատել պատերի տակ

    «Երիտասարդականի» անցումից վտարված գրքավաճառները շարունակում են աշխատել պատերի տակ

    21.04.2013| 12:26
    Երևանի «Երիտասարդականի» անցումի տակ գրքի վաճառքով զբաղվող քաղաքացիներն արդեն բավականին ժամանակ է (որքան որ ես եմ ամենօրյա անցուդարձից նկատել`շուրջ 20-25 օր) ազատել են տարածքը, քանի որ վերանորոգման աշխատաքներ են կատարվում: Նրանք դրսում են շարունակում իրենց աշխատանքը`պատերի տակ, մետրոյի աստիճանների վրա...Որոշները`շատ անհարմար «տեղավորվել են» հենց երիտասարդական մետրոյի մատույցներում, որտեղ անցուդարձը մեծ է, իսկ մի մասը`պարզվում է , դեռևս «տեղ» չի գտել:
  • Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Մի՞թե դժվար է ընտրական ֆարսին գոնե մեկ անգամ չմասնակցել

    Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Մի՞թե դժվար է ընտրական ֆարսին գոնե մեկ անգամ չմասնակցել

    21.04.2013| 12:11
    Ամեն անգամ, համապետական (նախագահական) ընտրությունից հետո ընդդիմությունը հայտարարում է, որ ռեժիմը լծակները չի թուլացնում ու կատաղի համառությամբ թույլ չի տալիս, որ Հայաստանում ընտրական գործընթաց լինի: ՈՒ հայտարարում է, ի դեմս իր առաջնորդների եւ հեղինակավոր դեմքերի, որ երկրում ընտրություն, որպես այդպիսին, ՉԻ ԿԱ՜ՅԱ՜ՆՈՒՄ: