Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ինչպես խուսափել հետընտրական հասարակական անվստահության մթնոլորտի ձևավորումից

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ինչպես խուսափել հետընտրական հասարակական անվստահության մթնոլորտի ձևավորումից

    20.04.2013| 23:23
    Անկախությունից ի վեր անցկացված բոլոր նախագահական ընտրությունների (թերևս բացառություն են միայն 1991 թ. տեղի ունեցած առաջին նախագահական ընտրությունները) լեգետիմությունը այս կամ այն չափով կասկածի տակ է դրվել հասարակության տարբեր խմբերի, սոցիալական զանազան շերտերի կողմից:
  • Մենք ունենք մի արժեք` բանակը

    Մենք ունենք մի արժեք` բանակը

    20.04.2013| 19:50
    Էլի բանակը դարձավ մեր թշնամին, էլի բանակը դարձավ փող աշխատելու տեղ, էլի սգավոր հոր ցավը սպառման աղբյուր ու դեսպանատան գրանտի աղբյուր դարձավ:
  • Ապրեք, զորանաք, Օսկանյան ջան, որ էդպես հոգում եք իմ մասին

    Ապրեք, զորանաք, Օսկանյան ջան, որ էդպես հոգում եք իմ մասին

    20.04.2013| 19:22
    Հենց նոր մեր տնից գնաց ԲՀԿ-ի համար մեզ «հյուր» եկած մատղաշ աղջնակը: Տեղեկացրեց` հարցեր ենք լուծելու, ինչ ուզեք, տանն ինչ խնդիր կա, կլուծենք: Հստակեցրի`փող ենք ուզում, կտա՞ք: Մի պահ լռեց: Հարցս երկրորդեցի`կտա՞ք: Ասաց` հա, բայց ես չէ, ավագանու ներկայացուցիչը (չեմ տալիս անունը, բայց եթե պետք լինի, կանենք) կզանգի, կխոսեք, կպայամանավորվեք, կտա: Ասի` ինչքա՞ն: Ասաց` չգիտեմ, ինքն է որոշում: Ե՞րբ կզանգի, փողը շուտ է պետք: Ասաց` չգիտեմ: Գրեց` ինչ էր մեզ պետք: Գնաց:
  • Ցոլակյանի անձրևը Բալասանյանի ասֆալտին վնաս չէ

    Ցոլակյանի անձրևը Բալասանյանի ասֆալտին վնաս չէ

    20.04.2013| 18:58
    Օրերս մամուլն անդրադարձավ անձրևի տակ Գյումրու փողոցների ասֆալտապատմանը, ինչին հետևեց մարզպետի կարգադրությունը` «քանդել», բարենպաստ եղանակային պայմաններում աշխատանքներն իրականացնելու համար: Մինչ քաղաքապետ Սամվել Բալասանյանը շտապում էր նման աշխատանքներն անթույլատրելի համարել, նրա փոխքաղաքապետ փեսան` Ռուբեն Սանոյանը տեղական հեռուստաալիքով «երդվում» է. «Քաղաքապետը, փոխքաղաքապետերը, բոլոր բաժինների պատասխանատուներն ամեն մի փոսի վրա կանգնած հետևում ենք ասֆալտապատման աշխատանքներին»:
  • Այլիսլին խեղաթյուրե՞լ է փաստերը

    Այլիսլին խեղաթյուրե՞լ է փաստերը

    20.04.2013| 18:33
    Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» վեպում կան պատմա-վավերագրական փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, որոնք նույնությամբ տեղ են գտել վեպի հայերեն թարգմանված տարբերակներում։ Այս մասին այսօր «Սլաք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։ Գիրքը թարգմանվել և թարգմանվում է հախուռն կերպով: Կան երեք առանձին հրատարակություններ` գրքի տեսքով, որոնք արդեն վաճառքի են: Վեպը լույս է տեսել նաև մամուլում` թերթային տարբերակով:
  • Վերանշանակվել են Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը

    Վերանշանակվել են Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը

    20.04.2013| 18:07
    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով իրենց պաշտոններում են վերանշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը և ՀՀ արտաքին գործերի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյան:
  • Բուրժուազիայի ձևավորման բազիսներ այսօր չկան

    Բուրժուազիայի ձևավորման բազիսներ այսօր չկան

    20.04.2013| 17:51
    Երևանի ավագանու ընտրություններն՝ անկախ դրանց արդյունքներից, կեզրափակեն մի ընտրական շրջափուլ ևս: Քաղաքական համագործակցության, դաշինքների և ապահարզանների ինչ շքահանդես կսկվի՝ ցույց կտա ժամանակը: Իսկ ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց հայ հանրությունը վերջին տարիների ընթացքում: Irates.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Բորենիների ցուցակը ճշտվում է. մնում է նրանց բռնել

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Բորենիների ցուցակը ճշտվում է. մնում է նրանց բռնել

    20.04.2013| 16:53
    Նորքի 1-ին զանգվածում` Նանսենի փողոցի մոտակայքի շենքերից մեկում, «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները բուկլետներ բաժանելիս հանդիպել են մի բոսյակի` ոստիկանության համակարգում աշխատող, ով գլուխ է գովացել, թե ապրիլի 9-ին խաղաղ ժողովրդի ու մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ կիրառողներից մեկն է եղել (այս պահին ճշտվում են նրա մասին բոլոր տեղեկությունները):
  • Քաղաքական ուժերի առաջին դեմքերը Facebook-ում ակտիվ չեն

    Քաղաքական ուժերի առաջին դեմքերը Facebook-ում ակտիվ չեն

    20.04.2013| 16:48
    Facebook սոցիալական ցանցում այսօր գրանցված են 80-100 հազար կեղծ` fake օգտատերեր: Այս մասին, այսօր, ասուլիսի ժամանակ լրագողներին իրազեկեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆԸ:
  • Երբ գաղափարը վեր է ամբիցիաներից սկսվում է հեղափոխական բարեփոխումների փուլը

    Երբ գաղափարը վեր է ամբիցիաներից սկսվում է հեղափոխական բարեփոխումների փուլը

    20.04.2013| 16:32
    Ընդամենը մի քանի ամիս առաջ արհմիություններին առնչվող ցանկացած խոսքուզրույց ուտոպիա էր համարվում: Կարևոր այս խնդրի ծանրության առացքը փոխվեց այն պահից, երբ ս.թ. մարտի 15-ին ՀՀ պետռեգիստրում գրանցվեց «Աշխատավորների շահերի պաշտպանության» շարժումը: Մի քանի օր անց «Իրատես» ակումբում տված մամուլի ասուլիսի ժամանակ արդեն, պարզ դարձավ, որ այս շարժումը, ինչպես ռուսներն են ասում` “наломает не мало дров”: