Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • «Տոտենհեմը» բարձրացավ երրորդ հորիզոնական

    «Տոտենհեմը» բարձրացավ երրորդ հորիզոնական

    26.02.2013| 14:09
    Անգլիայի առաջնության քսանյոթերորդ տուրում հաջողությամբ օգտվելով «Չելսիի» պարտությունից (հյուրընկալվելով «Մանչեստր Սիթիին»` զիջել էր 2:0 հաշվով)` «Տոտենհեմն», ի հաշիվ արտագնա խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2), մրցաշարային աղյուսակում երկու միավորով շրջանցեց լոնդոնցիներին ու բարձրացավ երրորդ հորիզոնական:
  • Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆ. Համոզված եմ, որ կհաղթեմ

    Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆ. Համոզված եմ, որ կհաղթեմ

    26.02.2013| 13:17
    Նախագահի հաջորդ ընտրություններում որոշել եմ դնել իմ թեկնածությունը ու համոզված եմ, որ կհաղթեմ: Ինչու եմ համոզվա?ծ: 1.Արդեն պայմանավորվել եմ մասոնների հետ, որ մահափորձ կատարեն: 2. Աշխատում եմ հայկական նոր էպոսի վրա (Դավիթ Սասունցին արխաիկ է) : 3. Պայմանավորվել եմ ավիաուղևորի հետ, որ ինքնաթիռում վատանա, ու ես փրկեմ նրա կյանքը:
  • Սով է, բարեկամներս, սով է

    Սով է, բարեկամներս, սով է

    26.02.2013| 13:14
    Չէ, խնդիրը ձյան պակասի մեջ չէ: Ինչ` ինչ, մեզանում այդ բարիքի առատություն է (բարիք եմ ասում, եթե տունը ջեռուցելու խնդիր չունեք): Երկրում ձյուն կա, անգամ հարկ եղածից հավանաբար շատ ավելի, թե չէ գրեթե ամեն օր լրատվամիջոցները չէին գրի հանրապետության մայրուղիների անցանելիության կամ խցանված լինելու մասին: Իսկ ձյունը, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, եթե գալիս է, միայն մայրուղիների վրա չի գալիս: Ինչու ձյունը հիշեցի՞:
  • Լարվածությունը  գնալով մեծանում է

    Լարվածությունը գնալով մեծանում է

    26.02.2013| 13:09
    «Բարսելոնի» հետ հեռակա մրցավազքում որքան էլ Մադրիդի «Ռեալը» երկրի չեմպիոնության հաշվով իր ծրագրերը «կոլոլել», դրել է դարակի մեջ, այդուհանդերձ իրեն չի կարող թույլ տալ այնպիսի մեծ շռայլություն, որպիսին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն էլ զիջելն է: Դա ավելի քան պարզորոշ երևաց «Դեպորտիվոյի» հետ հանդիպումում:
  • Հովհաննես Մելքոնյանը`  բացակա և ներկա

    Հովհաննես Մելքոնյանը` բացակա և ներկա

    26.02.2013| 13:05
    Մեր դյուրափոփոխ ժամանակներում` կուսակցական շքերթի (70 կուսակցություն ունենք), փողի հաղթարշավի և կաշառակերության, ուրացումների և դավանափոխության, և այս ամենի կողքին իր դժվար հաց հանապազօրյան ստեղծող մայր ժողովրդի հոգուն գնալով առավել սիրելի ու փնտրված են դառնում հավատարիմ որդիները:
  • Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոն

    Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոն

    26.02.2013| 13:02
    Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-11-ին և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական ֆիլմերը երևանյան ցուցադրությունից հետո («Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններ) կներկայացվեն նաև Գորիսում, Աշտարակում և Հրազդանում:
  • Ապրելու դեղը

    Ապրելու դեղը

    26.02.2013| 12:56
    Ժամանակներ առաջ բռնակալներից մեկին չհաճոյանալու ու չենթարկվելու համար մի հայտնի բժշկի բանտ են նետում և տեղավորում մենախցում, ձեռքերին ու ոտքերին շղթաներ հագցնելով: Օրապահիկը` մի կտոր չոր հաց և մի բաժակ ջուր: Բայց քանի որ բժիշկն օժտված էր արտակարգ խելքով և հնարամտությամբ, բռնակալը պարտավորեցնում է բանտապետին` ուշադիր հետևել կալանավորին և նրա յուրաքանչյուր արարքի մասին իրեն տեղյակ պահել: Երկար ժամանակ ապարդյուն սպասելուց հետո, բռնակալը եղելությունը պարզելու նպատակով բանտախուց է ուղարկում իր համհարզին:
  • Գտել էի հոգևոր մանկությունս

    Գտել էի հոգևոր մանկությունս

    26.02.2013| 12:53
    Հայաստանյայց առաքելական եկեղեցում զանգակ կիրառվել է 7-րդ դարից: Այսօր էլ այն անբաժան է Հայ եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի գյուտն արվել է Իտալիայի Նոլա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ զանգի մասին հիշատակել է Սուրբ Հովհան Մանդակունի իմաստասեր հայրապետը:
  • Ընտրությունների արձագանքը  տնտեսության մեջ

    Ընտրությունների արձագանքը տնտեսության մեջ

    26.02.2013| 12:49
    Նախընտրական շրջանում տնտեսական ակտիվության պատճառի և, ընդհանուր առմամբ, տնտեսության իրավիճակի շուրջ իրենց կարծիքն են հայտնում Մանվել Բադեյանն ու Արմեն Եղիազարյանը։
  • «Ալիևների ընտանիքի գլխավոր նպատակը իշխանության պահպանումն ու հարստության կուտակումն է»

    «Ալիևների ընտանիքի գլխավոր նպատակը իշխանության պահպանումն ու հարստության կուտակումն է»

    26.02.2013| 12:42
    Հեյդար Ալիևն իրենից հետո թողեց մի քաղաքական ժառանգություն, որը, նախ և առաջ, ենթադրում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ինչը բխում էր հետխորհրդային ադրբեջանական պետականության «հիմնադրի» անձնական փորձից ու բնույթից: