Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
Հարցը քննարկվել է դեկտեմբերի 5-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում:
Դպրոցներում ԿԳ նախարարի հրամանով արգելել են վաճառել աշխատանքային տետրերը, հասկանալի է:Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց:
71 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում ընդունվեց 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեցին ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, կողմ էին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
Վաղը կկայանան բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: Ի դեմս 81 կգ քաշային, աբովյանցի Նիկոլ Հարությունովի ու գերծանքաշային, էջմիածինցի Նարեկ Մելքոնյանի, Հայաստանի ընտրանի այս փուլում ունի երկու մասնակից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակ¬ցու¬թյան հեռանկարներն ու ուղղությունները:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համերգային տարին կամփոփի ջազային համերգով: «Երաժշտական կասկադ» ծրագրի շրջանակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով դեկտեմբերի 05-09-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...