Եթե պետությունների ղեկավարների միջև մրցույթ անցկացվեր «Ամենահակասական քաղաքական գործիչը» կոչման համար, ապա, թվում է, Ալեքսանդր Լուկաշենկոն եթե առաջնության դափնին չնվաճեր, ապա, անշուշտ, կմտներ մրցանակակիրների մեջ:
Մեծ Բրիտանիան երկար ժամանակ վարում էր ԱՄՆ-ի ու Իրանի միջև խուսանավման քաղաքականություն, ձգտելով Իրանի հետ հաստատել հատուկ հարաբերություններ, որոնք թույլ կտային Իրանի հետ հարաբերությունների խնդրում առանցքային տեղ գրավել Եվրոպայում և Արևմտյան ընկերակցությունում:
Էս ինչ դժգոհ (պապս կասեր` «անմարիֆաթ») ժողովուրդ ենք։ Հատկապես ժողովրդի խորհրդային մասը, որը հասակ առավ պիոներական ախմախ տողաններում և կոմերիտական տխմար շքերթներում, ողջ գիտակցական կյանքն էլ վայելեց ահասարսուռ խորհրդային դեֆիցիտը։ Գլուխը քարը, թող երանի տան տողաններին ու հինգկոպեկանոց պոնչիկին։
Արդեն մի քանի օր է, ինչ օրենսդիրները, քուն-դադար կորցրած, ընկել են 2013 թ. բյուջեի անվանակոչության հետևից և չեղած տեղից խառնաշփոթ սարքել։ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, որ այն պետք է կոչվի սոցիալական։
Կառավարության նիստում սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը հայտարարեց, որ 18 ընկերություններում կասեցվել է պանրի արտադրությունը, քանի որ 59 կազմակերպություններում իրականացված ստուգումներով 18 ընկերությունների արտադրած «Չանախ» պանրում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ։
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
Անվանի գեղանկարիչ, պատվավոր պրոֆեսոր ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մտահոգ է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տիրող իրավիճակով։ Այստեղ նա դասավանդել է 1974 թվականից, սակայն շուրջ 3 տարի առաջ հայտարարություն է գրել և հեռացել քոլեջից։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...