Միջոցների ընտրության մեջ որևէ խտրականություն չդնելով` տիկին Ալվարդը գրոհում է կրթօջախի վրա, հարազատ եղբոր ընտանիքի վրա, առհասարակ հողմացրիվ անում բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ փորձ կանեին կանգնելու նրա ճանապարհին, այն է` որդուն կարգել տնօրեն։ Նարեկն աշխատեց ու իր տեղում էր։
Հայաստանյան ընտրական գործընթացներն ունեն որոշակի առանձնահատկություններ: Անկախության շրջանի քաղաքական գործընթացներում իշխանության ձգտող քաղաքական միավորները մշտապես փորձել են հանդես գալ դաշնակիցների լայն ճամբարով` անկախ այն հանգամանքից, թե այդ դաշնակիցներն ինչպիսի գործառնական աջակցություն կարող են ցուցաբերել:
Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել է, և ինչ դիվահար բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռն ասես որ չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումով կարելի՞ է համարել, որ արևմտյան դաշտը ծածկվեց, և ինքն է այնտեղ լինելու միակ ֆավորիտը: Կարծում ենք` ո՛չ: Այնուհանդերձ, ևս մեկ նման արևմտյան բևեռիկ «հորինելու» դեպքում խաղը շատ չի փոխվի:
«Արվեստի ստեղծագործությունը ինչ-որ անսահմանություն է։ Այն իր մեջ ամփոփում է ամբողջ աշխարհը։ Այն մի միկրոտիեզերք է` ընդհանուր առմամբ անսպառ, և հասկանալի` միայն որոշ առանձին արտաքին մանրամասնություններում»։
Օսվալդ ՇՊԵՆԳԼԵՐ
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...