Այո՛, Իմ խոսքը, այսինքն` Սուրբ գիրքը։ Կարդացեք այն, սիրեք այն, ամրացրեք Իմ խոսքերը ձեր սրտի մեջ, գործածեք այն, ինչպես որ լապտերն եք գործածում` ձեր ճանապարհը լուսավորելու համար։
Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված շուրջ 500 աշխատանքներին:
Քաղաքական մեծամասնությունը կրկին անդրադարձել է Օսկանյանի ֆեսբուքյան գրառմանը: Այս անգամ հայտարարություն է տարածել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը հանգամանորեն մեկնաբանել է Օսկանյանի արտաքին քաղաքականությանն առնչվող տեսակետները:
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնը «Մենք» երիտասարդական խմբակային ցուցահանդեսի շրջանակում պարբերաբար ներկայացնում է շնորհալի ստեղծագործողների աշխատանքները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայազգի պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզիին:
Բահրեյնի իշխանություններն արգելել են հասարակական ցանկացած միջոցառում, բողոքի ցույց այն բանից հետո, երբ հակակառավարական հանրահավաքները վերջին շրջանում հանգեցրին ոստիկանության հետ բախումների։
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Այդ կապակցությամբ, ասուլիս էր հրավիրել Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է գրաբար Աստվածաշունչ մատյանի նոր համաբարբառը, որը բաղկացած է 1908 մեծադիր էջերից: Համաբարբառը կազմվել է գրաբար Աստվածաշնչի ՀԱԸ 1997-ի հրատարակության հիման վրա:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...