Քաղաքական մեծ առևտուրն սկսված է: Մամուլում հրապարակում եղավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպել է և առաջարկել նախագահական ընտրություններում սատարել իրեն: Այնինչ մեր աղբյուրը լրիվ հակառակն է պնդում:
Սեպտեմբերի երկրորդ կեսից հանրապետության շուկաներում վաճառվող գյուղատնտեսական մթերքների գները, կախված սեզոնայնության գործոնից, որոշակի փոփոխություն են կրել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցերը սեպտեմբերի 20-26-ի տարածաշրջանում արձանագրել են 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:
Հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող 38 ընկերություն սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերել է 18331 տոննա համախառն պտուղ (ծիրան, դեղձ, խնձոր, բալ, կեռաս) և 25494,5 տոննա բանջարեղեն, որի մեջ հիմնականում գերակշռում է պոմիդորը (23399,0 տ):
«Կարծում եմ, նշված բոլոր ընկերությունները հանրությանը հայտնի են, և գիտեք, թե որ ընկերությունը ում է պատկանում։ Այնպես որ, ո՛չ ես, ո՛չ էլ իմ ազգականներից որևէ մեկն առնչություն չունենք այդ ընկերությունների հետ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը նախատեսվածից մեկ ժամ ավելի տևեց։
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եվգենի Կիսինի մենահամերգը: Աշխարհահռչակ դաշնակահարի ելույթը Երևանում կկայանա «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:
Օրերս Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ և փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ Օտոմանի գրավումը» («Захват Банка Оттаман»):
Գիրքը լույս է տեսել 10000 տպաքանակով:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...