-
03.07.2012|
22:59
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ:
-
03.07.2012|
22:55
Հուլիսի 4-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Ագրարային համալսարանի ռեկտորատի աջակցությամբ բուհի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը կիրականացնեն ՈՒսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգևատրման արարողությունը։
-
03.07.2012|
22:51
Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի տանը։ Սարկոզին կասկածվում է 2007 թվականին նախագահական ընտրարշավի ընթացքում անօրինական աղբյուրներից ֆինանսավորման համար։
-
03.07.2012|
22:05
ՀՖՖ նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չթողեց, որ բանը բանից անցնի և ստիպված լինի հասարակական կարծիքի ճնշման տակ հարկադրված որոշում ընդունել: Քիչ առաջ նա ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել՝ իր քայլը հիմնավորելով հետևյալ կերպ.
-
03.07.2012|
21:32
Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ով Մեքսիկայի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, հրաժարվել է ընդունել իր մրցակից, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նյետոյի հաղթանակը։
-
03.07.2012|
21:27
Այսօր 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցալ Տոկիոյի շրջանում։ Երկրաշարժի հետևանքով օրորվել են քաղաքի երկնաքերները։
-
03.07.2012|
21:23
Վենեսուելայի նախագահական նստավայրում աշխատող բժիշկը ձերբակալվել է պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով։
-
03.07.2012|
17:09
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում որևէ խնդիր չունի:
-
03.07.2012|
17:05
Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությունից դուրս են եկել 50 պատգամավորներ` 38-ը ստորին և 12-ը` վերին պալատներից:
-
03.07.2012|
16:55
Գիտնականները Հիքսի բոզոնը` Աստծո մասնիկը, հայտնագործելու վերջին քայլերն են անում: Այդ մասնիկի գոյությունը 1944 թ. տեսականորեն կանխատեսել է բրիտանացի գիտնական, այժմ Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Պիտեր Հիքսը: