ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ), որի գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսական արտադրողականությանն ու համաշխարհային տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 1993 թվականի նոյեմբերից:
Այսօր ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է ավելի քան 9,5 հազար երեխա (9569), որը 2009 թվականից հետո ամենանվազագույն ցուցանիշն է:
Տորոնտոյի համալսարանի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ վաղ արթնացող մարդիկ ավելի սթափ են, առույգ և ամենակարևորը` ուրախ, քան գիշերային կյանք վարողները, որոնք կորցրած քնի ժամերը փորձում են լրացնել մինչև կեսօր քնելով:
Մեկնարկել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի փորձնական հավատարմագրման գործընթացը: Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի:
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով: Հանրաճանաչ Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է:
«Իրատես de facto»-ի հյուրն է հայկական ջազի լեգենդ, հայ ջազմենների կնքահայր (այսպես է ընդունված նրան կոչել ջազմենների շրջանում), Երևանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» շքանշանակիր ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, ում հետ հանդիպումը կայացել է իր իսկ հիմնադրած «Malkhas jazz club»-ում:
Հայ մեծահարուստներից մեկին պատկանող ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքը տխուր արձագանք գտավ նաև մոսկվայահայերի շրջանում: Այստեղ էլ լավ գիտեն ժողովրդի կողմից էկզոտիկ մականունների արժանացած հաստաքսակներին:
Ելույթ ունենալով Ստամբուլում ՍԾՏՀ 20-ամյակին նվիրված սամմիթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարեվերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` վերականգնելով Մետաքսի ճանապարհը։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...