Ռումինիայի ազգային գրադարանում ներկայացվել է «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը: Բուխարեստը «Նորաձևության ճանապարհի» եվրոպական շրջագայության առաջին կանգառն է, մինչ այդ ցուցադրություններ են եղել Երևանում և Հայաստանի երեք մարզերում:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2012-2013 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոնի` «ՈՒլիսի» մրցակիցն է լինելու մոլդովական «Շերիֆը»:
Շոտլանդիայում` անկախության հանրաքվեի նախաշեմին, մեկնարկում է «Միասին ավելի լավ է» խորագրով ակցիան, որի նպատակն է շոտլանդացիներին համոզել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Չէ, ինչ էլ ասենք կամ չասենք, մեր «հայրենական արտադրության» ֆուտբոլային հաղորդավարներն անկասելի են, ինչպես Մեսին, անխոցելի, հանց Խավի Ալոնսոն, և գրոհային, ոնց Ռունին։ Ինչո՞ւ։
Չինաստանի հարավարևմտյան շրջանում` Պեկինից 2340 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհվել է 4, վիրավորվել` 100 մարդ:
«Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ» ՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում վերջերս տարածված ադրբեջանական այն նյութի վերաբերյալ, որտեղ Ադամն ու Եվան ներկայացվում են որպես առաջին ադրբեջանցիներ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...