Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.05.2012| 12:37
    Տե՛ր, երկնքի ու Քո առաջ ասում եմ` կանգնելու եմ, ՈՒ Դու ինձ առաջնորդելու ես:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.05.2012| 12:34
    Կկործանվի Սամարիան, որովհետև նա իր Աստծու դեմ դուրս եկավ. նրանք սրով կընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կզարնվեն, և նրանց հղի կանայք կպատռվեն։ Դարձի՛ր, Իսրայե՛լ, դեպի քո Տեր Աստվածը, քանի որ տկարացար քո անօրենությունների մեջ։
  • Սարդարապատից Շուշի

    Սարդարապատից Շուշի

    25.05.2012| 12:30
    Մայիսի 28-ը Անկախության և ազատության հռչակման օրն է: Դա սկիզբն է դարերով զսպված մեր ազատատենչ ոգու արթնացումի ու վերազարթոնքի, սկիզբն այն հաղթության, որ պսակվեց Սարդարապատի ճակատամարտում, որի հերոսը ժողովուրդն էր` ամբողջական ու միակամ:
  • Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանը գործում է էնտուզիազմի հաշվին

    Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանը գործում է էնտուզիազմի հաշվին

    25.05.2012| 12:13
    Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանի վարիչ, քանդակագործ Տարիել Հակոբյանի փոխանցմամբ՝ «Թանգարանային գիշեր» օրվա շրջանակներում թանգարանի բակում կազմակերպվեց բացօթյա ցուցադրություն՝ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Բակում ներկայացված են Արա Սարգսյանի պահոցներից վերջերս դուրս բերված աշխատանքները:
  • Կրկին հավասարություն է

    Կրկին հավասարություն է

    25.05.2012| 00:44
    Յոթերորդ և ութերորդ տուրերում մեկական «փոխխոցումներից» հետո շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցապայքարի իններորդ տուրում գրանցվեց ոչ-ոքի: Պարտիան շարունակվել է մինչև քառասունիններորդ քայլը: Հատկանշական է, որ մրցախաղում աշխարհի չեմպիոնն առաջին անգամ ապավինեց Նիմցովիչի պաշտպանությանը. սլավոնական պաշպանությունից հրաժարվելու պատճառը յոթերորդ տուրում հավակնորդից կրած պարտությունն էր:
  • Սկսեցին պարտությամբ

    Սկսեցին պարտությամբ

    25.05.2012| 00:43
    Մինչև տասնինը տարեկանների Հայաստանի հավաքականը, Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում, մայիսի 23-ին առաջին խաղում հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ: Չնայած մեր խաղացողների թվային գերազանցությանը (առաջին խաղակեսի ավարտին երկրորդ դեղին քարտն է ստացել Դելոֆեն ու հեռացվել խաղադաշտից)` իսպանացիները խաղը շահեցին 2:1 հաշվով:
  • Ամեն ինչ իր գինն ունի

    Ամեն ինչ իր գինն ունի

    25.05.2012| 00:41
    Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում վատ հանդես գալու համար «Ռասինգի» ֆուտբոլիստներ Ջովանի Մորենոյին ու Ֆեդերիկո Սանտադերին ֆուտբոլային խուլիգանները սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով: Մարզումներից հետո վայ-երկրպագուները մոտեցել են ֆուտբոլիստներին ու, որպեսզի ավելի համոզիչ լինեն իրենց ասելիքի մեջ, ատրճանակը դեմ են տվել Ջովանի Մորենոյի ոտքին` պահանջելով լքել ակումբը: «Երկրպագուների» պահանջներից է եղել նաև հաջորդ խաղում անպայման հաղթելը, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն:
  • Հայտնի կդառնա կիրակի օրը

    Հայտնի կդառնա կիրակի օրը

    25.05.2012| 00:39
    Արդեն այս կիրակի Վիսենտե դել Բոսկեն կհրապարակի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը պատրաստվող Իսպանիայի ազգային ընտրանու կազմը: Ցավոք, դրանում այդպես էլ տեղ չգտնվեց ազգային հավաքականի ու «Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար, ով 2011-ի վերջին աշխարհի ակումբային թիմերի առաջնության կիսաեզրափակիչում Կատարի «Ալ-Սադդ» թիմի հետ խաղում կոտրեց ոտքը` այդպես էլ չկարողանալով վերականգնվել:
  • Իսկ ո՞վ է ասել, որ ֆուտբոլն ամենազոր չէ

    Իսկ ո՞վ է ասել, որ ֆուտբոլն ամենազոր չէ

    25.05.2012| 00:38
    ՖԻՖԱ-ն Կոսովոյի ֆուտբոլի ընտրանուն թույլ է տվել իր իրավասության տակ գտնվող բոլոր երկրների ազգային հավաքականների հետ ունենալ ընկերական հանդիպումներ: ՖԻՖԱ-ի գործկոմի այս որոշումն իրավական ուժ է ստացել երեքշաբթի օրը Բուդապեշտում կայացած նիստի ժամանակ:
  • Առաջարկում են փոխել հյուրանոցը

    Առաջարկում են փոխել հյուրանոցը

    25.05.2012| 00:17
    Լեհաստանի սպորտի նախարար Յոհաննա Մուխան կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին փոխի իր իջևանատեղին: Բանն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցը տեղակայված է նախագահական նստավայրի հարևանությամբ, իսկ այն հանրահավաքներ անցկացնելու լեհերի նախընտրած վայրն է: