ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Համալրվել է խորհրդի կազմը

    Համալրվել է խորհրդի կազմը

    12.05.2023| 22:04
    Ի դեմս Միշա Աղվանի Թադևոսյանի, ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհուրդը նոր անդամ ունի:
  • Այսօրվա մեր վիրավորների արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խղճին է

    Այսօրվա մեր վիրավորների արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խղճին է

    12.05.2023| 10:19
    Այսօր Գեղարքունիքում վիրավորված հայ զինծառայողների արյունը եթե Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների, հեռուն գնալու դեպքում՝ Ալիևի ձեռքին է, ապա նույնքան վստահաբար կարելի է ասել, որ նրանց, ինչպես նաև առաջիկա ժամերին կամ օրերին հնարավոր մեր նորանոր վիրավորների ու նույնիսկ զոհերի արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի խղճին է, եթե տվյալ կենդանին ընդհանրապես խիղճ ունի:
  • Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2

    Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2

    12.05.2023| 10:11
    Շարունակենք ծանոթանալ ՈՒեյն Մադսենի հետազոտություններին: Հենց նա է ընդգծել, որ «ժամանակակից Թուրքիան գաղտնի սիոնիստական պետություն է, որը վերահսկվում է դյոնմեի կողմից»: Այնուհետև գրել է. «Աթաթուրքի ենթադրյալ հրեական արմատները, որոնց մասին տեղեկատվությունը տասնամյակներ շարունակ լռեցվել է թուրքական կառավարության կողմից՝ ընդհանրապես արգելելով ժամանակակից Թուրքիայի հիմնադրի հասցեին որևէ քննադատություն, սկսեց տարածվել նրա սահմաններից դուրս՝ հրեա հեղինակների հրապարակումների շնորհիվ: 1973-ին լույս տեսած «Ծպտյալ հրեաները» գիրքը, որը գրել է ռաբբի Յոախիմ Պրինզը (“The Secret Jews” by Rabbi Joachim Prinz), պարունակում է պնդումները, թե Աթաթուրքը և նրա ֆինանսների նախարար Ջավիդ բեյը հավատարիմ էին «Դյոնմեին» և գտնվում էին իրենց համար շատ հարմար միջավայրում, քանի որ երիտթուրքերից շատերը, որոնք նորաստեղծ հեղափոխական կաբինետի անդամ էին, հրապարակավ աղոթում էին Ալլահին, բայց ունեին իրենց գաղտնի «մարգարեն»՝ ի դեմս Զմյուռնիայի մեսիա Շաբթայ Զվիի»։ 1994 թվականի հունվարի 28-ի Forward–ում և The New York Sun-ում Հիլել Հալկինը (Hillel Halkin) գրել է, թե Աթաթուրքն արտասանել է հրեական «Շեմա Իսրայելը» (Լսիր, ով Իսրայել!)՝ նշելով, որ սա նաև իր աղոթքն է: Այս տեղեկությունը մանրամասն ներկայացված է լրագրող Իտամար Բեն-ավիի (Itamar Ben-Avi) ինքնակենսագրության մեջ, որը պնդում է, թե Աթաթուրքը, լինելով թուրքական բանակի երիտասարդ կապիտան, մի անգամ նստած Երուսաղեմի հյուրանոցի բարում, 1911 թվականի ձմռան անձրևոտ երեկոյան, խոստովանել է, որ հրեա է: Բացի այդ, Աթաթուրքը Սալոնիկում հաճախել է յոթ Էֆենդիների տարրական դպրոցը (Semsi Effendi), որը
  • Ինչու՞ Դաշտենցը պանթեոնում չէ

    Ինչու՞ Դաշտենցը պանթեոնում չէ

    12.05.2023| 10:04
    Կոմունիստների իշխանության օրոք Խաչիկ Դաշտենցին, հատկապես մինչև 60-ականների ձնհալը, թեև նացիոնալիստ գրող էին համարում, բայց և այնպես, չուրանալով շատ բան, շնորհակալ լինենք, որ հրատարակեցին նրա գործերը: Թե ինչքան կարևոր է Դաշտենցի գրական ժառանգությունը, լրացուցիչ արժևորման և գնահատականի կարիք չկա, ամենազոր դատավոր ժամանակը դա վաղուց արել է: Ղարաբաղյան պատերազմում բազմաթիվ ազատամարտիկների պայուսակներում Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքն է եղել որպես մեր կիսատ պատերազմների ու չկրակած փամփուշտների հիշողության շարունակություն: Իսկ եթե որևէ ապազգային ստահակ ինքնահաստատման մոլուցքով պարզապես կկամենա սակարկել «Սասնա Ծռեր» էպոսին շարունակող «Ռանչպարների կանչը» վիպասքի հեղինակի վաստակի արժեքն ու կարևորությունը, պատասխանը կտան հին ու նոր ֆիդայիները:
  • Պաշտպանված լինելու բերկրանքը

    Պաշտպանված լինելու բերկրանքը

    12.05.2023| 00:04
    Հեռու վանեք նեղության ու կասկածի ամեն մի մտածմունք: Մի՛ թողեք, որ դրանք ձեր մտքում մնան անգամ մի րոպե: Ծածկեք ու փակեք ձեր հոգու դռներն ու պատուհանները դրանց ներխուժման դեմ, ինչպես որ ձեր տան դռներն եք փակում գողերի դեմ, որ ներս մտնելով` չգողանան ձեր ունեցվածքը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.05.2023| 00:01
    Տեր, մենք այնքան, այնքան ունենք Քո կարիքը Մի լքիր, մի հեռացրու Քո տաք Հոգին մեզանից, Մեզ հետ մարտի մեջ մի մտիր. Դու գիտես, Որ մենք հող ենք` կավ, ու փշրվում ենք ամեն Քո հպումից.
  • Այնպես եք ներկայացնում կարծես Ադրբեջանը «Царь и Бог» է

    Այնպես եք ներկայացնում կարծես Ադրբեջանը «Царь и Бог» է

    11.05.2023| 22:21
    Ինչ ուզում` էն էլ անում է: ՈՒ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն և ո՛չ էլ ՌԴ-ն, այն է` ՄԽ համանախագահ երկրները, չեն կարողանում նրան ասել աչքիդ վերևը հոնք կա, կամ տեղդ ծուխ է,վեր կաց ուրիշ տեղ նստիր: ՈՒրեմն, Ադրբեջանն ունի արգումենտ, ինչն էլ դնում է սեղանին և այդ ուժային կենտրոնները ոչ թե չեն կարողանում, այլ իրավասու չեն սաստելու Ադրբեջանին:
  • Մի քանի խոսք Արցախի ջրային պաշարների մասին նախկինում

    Մի քանի խոսք Արցախի ջրային պաշարների մասին նախկինում

    11.05.2023| 22:20
    Երկար բարակ չեմ գրի, որովհետեւ վերջին օրերին մտածում էի ում համար գրեմ, և ում է հետաքրքրում, քանի որ Հայաստանում միայն ստամոքսի համար են մտածում. բոլորը քաղաքագետներ, տնտեսագետներ, ֆինասիստներ ու վերլուծաբաններ են:
  • Պապս կոլորիտով մարդ էր, կյանքի հարուստ փորձով իմաստնացած անձ

    Պապս կոլորիտով մարդ էր, կյանքի հարուստ փորձով իմաստնացած անձ

    11.05.2023| 22:18
    Եպիսկոպոսյանների մեր տոհմի պատմությունը բազմաթիվ արձագանքներ է գտել, ուստի ես հարկ համարեցի հիշատակի խոսք ասել նաև պապիս` Լևոն Նիկիտիչի մասին, ով ունենալով ընդամենը չորրորդ դասարանի կրթություն, այնքան էր արժևորում ուսումը, որ ունեցավ չորս արու զավակ, չորսն էլ` գիտությունների դոկտոր:
  • Նիկոլը Մոսկվայում, Պուտինի մոտ՝ մեկ մռթոշ սֆաթով, մեկ՝ կեղծ ու տգեղ ժպիտով. երեսվանց հայելի, տակեվանց ածելի

    Նիկոլը Մոսկվայում, Պուտինի մոտ՝ մեկ մռթոշ սֆաթով, մեկ՝ կեղծ ու տգեղ ժպիտով. երեսվանց հայելի, տակեվանց ածելի

    11.05.2023| 22:13
    Ռուսաստանի, նրա դավանած ավանդական արժեհամակարգի, վարած քաղաքականության ու նպատակների, ինչպես նաև ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ Նիկոլի թշնամական վերաբերմունքը կարելի է բնորոշել դարերի խորքից եկող հետևյալ հայկական ասացվածքով՝ «Երեսվանց հայելի, տակեվանց ածելի»: