-
04.08.2022|
07:21
Երբ իրար ձեռք բռնած տղան ու աղջիկը քայլում են ամեն մեկն իր հեռախոսի մեջ մտած ու իրար կողք կանգնած կրկին շփվում հեռախոսի միջոցով, հասկանում ես, որ հեռախոսը ավելին է, քան կապի միջոցը։
-
04.08.2022|
07:19
Պատմական տեսակետից Հայ Առաքելական եկեղեցու մեծագույն բարերարը եղել է Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այդ ծիրի մեջ առանձնակի տեղ է գրավում Կոմիտաս վարդապետը, որը "«նավթարքայի»" ֆինանսավորմամբ բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Բերլինում։
-
03.08.2022|
07:30
Ադրբեջանի գերնպատակը Արցախը հայաթափելն է: Իրենք ընդհանրապես ուզում են, որ Արցախում հայ չմնա:
-
03.08.2022|
07:29
Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։
-
03.08.2022|
07:27
Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ինստիտուտ կլինի, դա Հայ Եկեղեցին է ու Դաշնակցությունը։
-
03.08.2022|
07:25
Երբ հայտարարվեց, որ լինելու է «խաղաղության դարաշրջան» և «ապագա կա ապագա», դա նշան էր, որ լինելու է ճիշտ հակառակը։ Եվ եղավ։
-
03.08.2022|
07:23
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։
-
02.08.2022|
07:27
«Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։ Նրա մուտքը հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։
-
02.08.2022|
07:26
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արգելում է սփյուռքի դաշնակցականներին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Արդեն 3-րդ դեպքն է արձանագրվել։
-
02.08.2022|
07:24
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։