-
22.12.2020|
22:07
Գերագույն դավաճանը հերթական սուտն է շրջանառում` այս անգամ էլ պետական սահմանի մասին։ Նա դիտավորյալ խառնում է վարչական սահմանն ու պետականը` թյուրիմացության մեջ գցելով հանրությանը։
-
22.12.2020|
22:02
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել Երևան-Վանաձոր մայրուղին։ Այսօր Փաշինյանի պահանջով գործադուլ, անհնազանդության ակցիաներ են իրականացվում տարբեր բնակավայրերում։
-
22.12.2020|
21:58
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ վստահ է՝ ՔՊ պատգամավորների մեծ մասի անունը ժողովրդին ոչինչ չասաց, որովհետև 2.5 տարում ժողովուրդը նրանց ոչ խոսելիս, ոչ գործ անելիս ընդհանրապես չի տեսել, այդ 88 հոգու ճնշող մեծամասնությունը ինչպես եղել է առանց կեսնագրության, այնպես էլ մնացել:
-
22.12.2020|
21:57
Դեկտեմբերի 22-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ: Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։
-
22.12.2020|
21:55
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է: Aysor.am-ի հարցին, թե ինչ գործով է Փարամազյանը ձերբակալվել և ում վարույթում է գտնվում գործը՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մամուլի ծառայություններից ասացին, որ ճշտում են տեղեկությունը:
-
22.12.2020|
21:53
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանելու իր «սխալ որոշումը»՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ NTV հեռուստաընկերության եթերում:
-
22.12.2020|
21:52
ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը՝ ТАСС-ին հարցազրույցում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Էն Լինդեն:
-
22.12.2020|
21:51
Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Անկարան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ՝ դեկտեմբերի 22-ին, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: «Այժմ մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է:
-
22.12.2020|
21:50
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արարատ Օհանջանյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Միքայել Հայրիյանը: Կամո Աղաջանյանը նշանակվել է Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
-
22.12.2020|
21:48
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ հայտնում են Քննչական կոմիտեից: