-
22.12.2020|
14:35
ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ դեկտեմբերի 21-ի hայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ։
-
22.12.2020|
14:32
Այս իշխանությունը պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Որովհետև մեզ շարունակում են տանել դեպի նոր պարտություններ», - ասաց նա։
-
22.12.2020|
14:31
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր:
-
22.12.2020|
14:30
Հանրապետության հրապարակում սկսվել էվարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
-
22.12.2020|
14:28
Գլխավոր դատախազության տվյալներով, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող 2 քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 2 անձի, մեկ անձի էլի մեղադրանք է առաջադրվել հանցագործությանն օժանդակելու համար։
-
22.12.2020|
14:28
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 537-ով՝ հասնելով 154602-ի, գրանցվել է մահվան 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
22.12.2020|
14:26
Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցումներին, երեկ հայտարարեց ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը։
-
22.12.2020|
12:35
Կազմալուծումը սկսել է Սյունյաց զորամիավորումից՝ 1-ԲԿ-ից, Դավիթ Տոնոյանի հետ համաձույլ ջարդելով սահմանամերձ զորքի երկարամյա պաշտոնաթերթը, արգելափակելով Զինուժի հեռարձակումը նժդեհյան հողից, դուրս թողնելով Արցախյան պատերազմի մասնակից, փորձառու լրագրող-խմբագիրներին, սպայական պատրաստված կազմը ցաքուցրիք անելով՝ իր նշանակած մանկլավիկների միջոցով:
-
22.12.2020|
12:29
Քաղաքական հոգիդ մեկը մյուսի հետևից տխմարագույն ստատուսսներով փչում ես:
Ժողովրդին տարար պատերազմի:
Ժողովրդին կոտորեցիր պատերազմի ժամանակ:
-
22.12.2020|
12:27
Նրանք հեռացել էին կամ թաքնվել տներում: Մի տեղ վախվորած էին, մի տեղ՝ զգուշավոր: Էլ չասեմ հայտնի բռնոցի-թողոցին, քնած ու արթուն ժամանակ անցյալը, նախկիններին շարունակաբար հիշեցնելով ու բազմաթիվ խոստումներից ոչինչ չկատարելով: Ավելի ճիշտ. ինչ խոստացել ես, դրանց հակառակը լիարժեք կատարել ես: