-
03.12.2020|
13:51
Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության և ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար:
-
03.12.2020|
13:50
«Տաշիր գրուպի» համասեփականատեր Կարեն Կարապետյանը պատասխանել է 168.am-ի հարցին՝ երկրում տիրող իրավիճակի և ներքաղաքական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջի մասին։
-
03.12.2020|
13:49
Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ
-
03.12.2020|
13:46
ԱԱԾ հարգարժան գործընկերներ, տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից: Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս:
-
03.12.2020|
13:45
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանում Փաշինյանին ծաղրում են նախագահ Ալիևից մինչև հասարակ քաղաքացի, փոքրից մեծ, նրան են նվիրվում ծաղրական արևելյան ժանրի երգեր, նա երգիծական հաղորդումների, սկեչերի, թատերական բեմադրությունների ներկայիս տրենդային կերպարն է (paşinyan noldu):
-
03.12.2020|
13:44
Կառավարությունն ընդունեց 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:
-
03.12.2020|
13:42
Տեղեկացնում եմ, որ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։
-
03.12.2020|
13:41
Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020-ի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
03.12.2020|
13:37
Այսօր Ալբանիայի նախագահությամբ սկսվումէ ԵԱՀԿ 57 երկրների ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, COVID-19-ի համաճարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ այն կազմակերպվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
-
03.12.2020|
13:36
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: