-
02.12.2020|
13:41
Երկրում տիրում է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, իշխանության անպատասխանատու և կործանարար վարքագիծը կարող է հանգեցնել ներհասարակական պառակտման ու թշնամանքի, որի սաղմերն արդեն նկատելի են, հայտարարել է «Մայիսի 9-ի» նախաձեռնությունը՝ նշելով, թե որն է իրավիճակից ելքը։
-
02.12.2020|
13:39
ԱՄՆ-ը պետք է օգնություն ցուցաբերի հումանիտար ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ գտնում են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանըհամատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Մենենդեսի մամուլի ծառայությունը:
-
02.12.2020|
13:38
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ գիշեր-ցերեկ ցանկը թարմացնում են՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա:
-
02.12.2020|
13:34
ԼՀԿ անդամ, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ընդհատում է բուժումը և տեղափոխվում Արցախ՝ ապրելու։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ Արցախը պետք է ապրի, հայտնել է, որ արդեն Արցախում է և հետագա անելիքների մասին կտեղեկացնի։
-
02.12.2020|
13:33
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով նիստում հայտարարել է, որ Թուրքիան դեմ է դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ խաթարելով նրա միասնությունը՝ հայտնում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA)՝ վկայակոչելով Հունաստանի դիվանագիտական աղբյուրները:
-
02.12.2020|
13:32
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1264-ով՝ հասնելով 137231-ի, գրանցվել է մահվան ևս 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
02.12.2020|
12:20
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոսել է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի մասին: Այս մասին գրում է ռուսական РИА Нововсти գործակալությունը: Հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության նախնական մեկնաբանութան՝ ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին էր խոսքն ընդամենը:
-
02.12.2020|
12:19
«Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»:
-
02.12.2020|
12:18
Օրինակ, մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ հասցնել ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Կբացվեն թուրքական նավահանգիստները, կհայտնվեն շատ ավելի լայն հնարավորություններ։
-
02.12.2020|
12:15
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը գոհ է Սյունիքի՝ հրաժարականի դիմում գրած մարզպետ Հունան Պողոսյանի աշխատանքից: Լրագրողների հետ զրույցում հստակեցնում է՝ Պողոսյանն իրենց՝ պատգմավորների հետ չի քննարկել հրաժարականի հարցը: