-
01.12.2020|
22:56
Սիրելի´ հայրենակիցներ, վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են՝ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
-
01.12.2020|
22:54
Արվեստագետների՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։
-
01.12.2020|
22:53
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը անդրադարձել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությանը, որում նրանք նաև նամակների տեքստեր էին հրապարակել։
-
01.12.2020|
22:52
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 35 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
-
01.12.2020|
22:51
Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում՝ ասել է Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
-
01.12.2020|
22:50
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ և փոխադարձ վստահության հենքով սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավերտ արձագանքմանը:
-
01.12.2020|
22:48
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսելը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ:
-
01.12.2020|
22:47
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը և նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին հանդիպել են ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների առաջնորդներին:
-
01.12.2020|
22:45
Ղարաբաղյան հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից երեք շաբաթ անց Ադրբեջանի նախագահը մանրամասներ է ներկայացրել իր ժողովրդին ու պատմել՝ ինչպես են ընթացել բանակցությունները, ինչ է պահանջել հայկական կողմը, ինքն ինչին է առարկել և ինչ է պատրաստվում անել ապագայում։
-
01.12.2020|
22:42
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
class="footer-right">
.