-
30.11.2020|
22:53
Բոլորիս պահանջը մեկն է ու շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ, անցնցում հեռացումը, «Առավոտ»-ին հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
30.11.2020|
22:52
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի միջոցով՝ ֆեյսբուքում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
-
30.11.2020|
22:50
Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը՝ թե ուղերձներ հղելու, թե գրառումներ անելու տեսքով, մի նպատակ ունի. կատարվածի մեղավորներ կարգել բոլորին և իրեն բնորոշ խորամանկությամբ շրջանցել իրեն ու իր ապիկար շրջապատին, «Առավոտ»-ին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
30.11.2020|
22:45
Մենք պետք է մի նոր թարմություն ու ոգի հաղորդենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններին, «Առավոտ»-ին հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
30.11.2020|
22:44
Անհրաժեշտ է ներգրավել քաղաքական գործիչներին և բոլոր շահագրգիռ կողմերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում՝ ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ կազմակերպության նիստում:
-
30.11.2020|
22:43
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
-
30.11.2020|
22:41
Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է, Facebook-ում գրել է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Արման Մուսինյանի գրառմանը։
-
30.11.2020|
22:40
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
-
30.11.2020|
22:39
Իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, հայտարարել է Նիկոլ Փաշինյաըի՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ խորհրդակցությունում:
-
30.11.2020|
22:37
Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր համայնքներին, այդ թվում՝ հայկական՝ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը: