-
27.11.2020|
20:14
Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
-
27.11.2020|
20:13
Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել՝ Tert.am-ին ասել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:
-
27.11.2020|
20:12
Այսօր 72 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը՝ տեղեկացրել է Պարոնյան թատրոնի ֆեյսբուքյան էջը:
-
27.11.2020|
20:11
ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ կապված՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
27.11.2020|
20:10
Հավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ ֆեյսբուքում տեղեկացնում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
-
27.11.2020|
20:06
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.
-
27.11.2020|
20:02
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին կատարած աշխատանքի համար, ասել է, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ:
-
27.11.2020|
20:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր հանդիպումներ են կայացել «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:
-
27.11.2020|
20:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
27.11.2020|
19:57
Արցախի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին: