-
27.11.2020|
00:29
Նիկոլ Փաշինյանը պարզ քաղաքագիտական հասկացություններն էլ է իմաստազրկում։ Երբ ասում է, թե իրավիճակի պատասխանատուն ինքն է և գիտակցում է իր պատասխանատվությունը ոչ միայն վերջերս տեղի ունեցածի, այլև իրադարձությունների հետագա զարգացումների հարցում, չի՞ հասկանում, որ դա որոշակի քայլ է ենթադրում։
-
27.11.2020|
00:20
Սահմանադրական դատարանի նախկին անդամ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ, որ կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել, «Իրատեսի» հետ զրույցում բացատրում է՝ նման ծայրահեղ քայլի է դիմել, որպեսզի մարդիկ ուշքի գան վերջապես:
-
27.11.2020|
00:17
2020 թ. նոյեմբերին ապրած յուրաքանչյուր նոր օրը մեր ազգային ցավի ու խայտառակության նոր բաժին է։ Դա Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ «ժողովրդական կառավարության» գլխավոր «նվաճումն» է։ Նա մինչև վերջ է հասցնում այն, ինչը նրա «ուսուցիչ» ու «կնքահայր» Տեր-Պետրոսյանին թույլ չտվեցին անել 1997-98 թթ.։
-
27.11.2020|
00:13
Նախարարություններին‚ պետական կազմակերպություններին հանձնարարական է իջեցվել` կազմել և շատ կարճ ժամկետում ներկայացնել վեցամսյա գործողությունների պլան։ Յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուները կետ առ կետ պետք է ձևակերպեն այն ակնկալիքներն ու արդյունքները‚ որ սպասում են առաջիկա կես տարում։
-
27.11.2020|
00:12
Ներքաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է‚ թե ընդդիմությունն ու իշխանությունը զուգահեռ աշխարհներում են գործում։ Ընդդիմությունը հանրահավաքներ է անում‚ ճանապարհներ փակում‚ հացադուլներ իրականացնում՝ պնդելով‚ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանցանք է գործել ժողովրդի ու պետության հանդեպ‚ որ նման դավաճանության պարագայում հնարավոր չէ այլևս պաշտոնավարել։
-
27.11.2020|
00:08
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել:
-
27.11.2020|
00:02
Նիկոլ Փաշինյանն իր ընտրազանգվածին շատ լավ է ճանաչում ու գիտի, թե ինչը կարող է նրան հրապարակ բերել ու իր դեմ տրամադրել։ Նա այդ զանգվածին կարողացել է 2,5 տարում լավ պատրաստել ու համապատասխան աշխատանքներ տանել նրա գիտակցության հետ։
-
26.11.2020|
23:59
ՈՒ՞մ շուրջը համախմբվենք, Նիկոլ Փաշինյանի՞։ Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, որ իր շուրջը համախմբվենք։ Թող ասեն մի բան, որով առաջընթաց քայլ ենք կատարել, գնանք համախմբվենք։
-
26.11.2020|
23:58
Արգենտինայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ։ Արգենտինան հարգում է իր հերոսին։
-
26.11.2020|
23:47
Այս իշխանությունը ոչ միայն ներսում հազար ու մի խնդիրներ ստեղծեց, այլև Սփյուռքի հետ տարիներով ստեղծված ու աշխատող մեխանիզմները ջարդուփշուր արեց։ Այն, ինչ կատարվում է «Հայաստան համահայկական հիմնադրամի» շուրջ, խիստ ալեկոծել է Սփյուռքը։