-
10.11.2020|
21:38
Արդեն 45 օր է Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր:
-
10.11.2020|
21:37
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝Բրյուսելում ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Նրա խոսքով՝ Բրյուսելում վերլուծում են պայմանավորվածությունների հետևանքները:
-
10.11.2020|
21:36
Իրանը ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի համար:՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
-
10.11.2020|
21:35
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
-
10.11.2020|
21:33
Լեռնային Ղարաբաղի շփման գծում միայն ռուս խաղաղապահներ կտեղակայվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
10.11.2020|
21:32
Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից եւ չխանգարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
-
10.11.2020|
21:31
«Նիկոլի՜կ,դու ինձնից հարցրել ե՞ս,որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին..մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, Դրախտավայր Արցախ աշխարհը հանձնես թուրքերին..Դու ո՞վ ես… Աստված քեզ դատավոր․․․»։
-
10.11.2020|
21:30
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։
-
10.11.2020|
21:28
Ես շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ-ում ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ, Twitter-ի էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
-
10.11.2020|
21:27
Ֆրանսիայի ղեկավարությունը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շրջանում զինադադարի ռեժիմի պարամետրերն ու նշել է, որ ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը՝ գրում է Reuters գործակալությունը: