ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Գազ չի լինի

    Գազ չի լինի

    14.10.2020| 14:50
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակի 2-րդ փողոցով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների, Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
  • Սերգեյ Լավրով. Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ

    Սերգեյ Լավրով. Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ

    14.10.2020| 14:49
    «Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ, և որը նախագահ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում»:
  • Լավրով. Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում

    Լավրով. Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում

    14.10.2020| 14:48
    Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
  • Վարչապետը հեռախոսել է Նիդերլանդների վարչապետի հետ

    Վարչապետը հեռախոսել է Նիդերլանդների վարչապետի հետ

    14.10.2020| 14:46
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների ղեկավարների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:
  • Շոյգուն հեռախոսել է Տոնոյանի և Հասանովի հետ

    Շոյգուն հեռախոսել է Տոնոյանի և Հասանովի հետ

    14.10.2020| 14:45
    ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ ու կոչ արել ամբողջ ծավալով իրականացնել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցով ստանձնած պարտավորությունները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
  • Բայդենը քննադատում է Թրամփին Ղարաբաղի հարցում

    Բայդենը քննադատում է Թրամփին Ղարաբաղի հարցում

    14.10.2020| 14:44
    Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։
  • ՊՆ. Ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա է թիրախավորել

    ՊՆ. Ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա է թիրախավորել

    14.10.2020| 14:44
    ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
  • Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 58624

    Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 58624

    14.10.2020| 14:42
    Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1058-ով՝ հասնելով 58624-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
  • Արծրուն Հովհաննիսյան. Երեկ մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել

    Արծրուն Հովհաննիսյան. Երեկ մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել

    14.10.2020| 14:41
    Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ երեկ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել՝ երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
  • Արմեն Սարգսյան. Արցախի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի ու նաև Եվրոպայի անվտանգության համար

    Արմեն Սարգսյան. Արցախի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի ու նաև Եվրոպայի անվտանգության համար

    14.10.2020| 14:40
    Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ, որ վերջին օրերին գտնվում էին Արցախում, պատասխանել նրանց հարցերին։