-
29.09.2020|
00:31
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ԵԱՀԿ դիտորդներին ուղարկել հակամարտության գոտի: Այսօր նա նույն կոչով կդիմի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-
29.09.2020|
00:30
Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։
-
29.09.2020|
00:29
Հ.Գ. Չզարմանաք, որ հրապարակումս սկսում եմ Հ.Գ.-ով: Զարգացումներն են պարտադրում: Ընթերցողին առաջարկվող վերլուծությունը պատրաստ էր, երբ Ադրբեջանը սկսեց հարձակումը:
-
29.09.2020|
00:29
ՌԴ Պետդուման հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում իր պատրաստակամությունը հայտնելով տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
-
29.09.2020|
00:28
Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել՝ ասվում է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ:
-
29.09.2020|
00:28
Մոտ երեք տարի առաջ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված «իմքայլականները» եկան իշխանության:
Հարկ է մտաբերել. ժողովրդական այդ ատելությունը երկրում սկսվել էր ԼՏՊ-ի կառավարման երկրորդ տարում:
-
29.09.2020|
00:25
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին և նրանց հանգամանալից ներկայացրել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով «Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»:
-
29.09.2020|
00:25
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քաղաքական չորս կուսակցությունները Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են արել:
-
29.09.2020|
00:24
Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում՝ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
29.09.2020|
00:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը: