-
26.09.2020|
14:25
Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից 4 ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։
-
26.09.2020|
14:24
Խարկովի շրջանում Ուկրաինայի ռազմական ուժերի ինքնաթիռ է կործանվել: Օդանավում եղել է 27 մարդ` անձնակազմի 5 անդամներն ու Ռազմաօդային ուժերի համալսարանի 22 կուրսանտներ, վերջին տվյալներով, 25-ը զոհվել է, երկուսը՝ ստացել ծանր վնասվածքներ:
-
26.09.2020|
14:23
ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով:
-
26.09.2020|
14:22
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 429-ով՝ հասնելով 49072-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.09.2020|
14:22
Հին հայկական ավանդույթով նորից փոթորիկ ենք բարձրացնում մի բաժակ ջրում, որտեղ ոչ ջուր կա, ոչ բաժակ: Կարևորը ՙփոթորիկն՚ է, հետոն հետո կերևա: Ասպարեզ է նետվել նոր բառ՝ ՙկոնֆիդենցիալ՚, որին վերագրվում է ինչ ասես, բայց ոչ բուն իմաստը:
-
26.09.2020|
14:16
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ.
-
26.09.2020|
13:32
Վայոց ձորի մարզում ավարտվել են Մ2-Գետափ մոտ 2.8 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհի վերականգնման աշխատանքները։
-
26.09.2020|
11:54
Լուկաշենկոն ստանձնեց պաշտոնը իբրև քրեական հեղինակություն: Դա ցույց է տալիս, որ նա ինքն էլ չի հավատում իր սեփական ստին՝ գրում է Ֆրանկ Հերոլդը Der Tagesspiegel-ում:
-
26.09.2020|
11:51
Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP) գերակա դիրք ունի քաղաքականության մեջ: Հիմա աջ պահպանողական կուսակցությունը քաղաքացիների շրջանում քվեարկություն է անցկացնում Բրյուսելի նկատմամբ նրանց վերաբերմունքի և ԵՄ-ից արտասահմանցիների հոսքի վերաբերյալ ու մեծ քաոս հարուցելու ռիսկի է գնում՝ գրում է Շառլոտա Տայլեն Der Spiegel-ում:
-
25.09.2020|
23:51
Հիմա միայն պարոն Խունդկարյանն է թեկնածու՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի թեկնածուի քննարկմանը