-
25.09.2020|
00:09
2018 թվական. Փարիզի Սեն գետին է հանձնվում հուլիսի 9-ին մահացած Կարեն Ա Սիմոնյանի աճյունափոշին՝ ի փոխարեն աճյունասափորի ամփոփվելու։ Այսպիսին է եղել գրողի, թարգմանչի, հանրային գործչի վերջին ցանկությունը, այլ խոսքով` ինքնահանձնարարությունը:
-
25.09.2020|
00:07
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին և այն համարել Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում:
-
25.09.2020|
00:04
Թեև Թուրքիան Ադրբեջանի հետ թև թևի տված արդեն երկու ամիս է ակտիվ խոսում ու պատրաստվում է պատերազմի, Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի մարտահրավերներն ամեն օր նոր պոռթկման առիթ են դառնում, իշխանությունը լրիվ այլ հոգս ունիգ զբաղված է Ռուսաստանի գործակալական ցանցով և 2050-ի մասին հեքիաթներ հյուսելով՝ չունենալով գոնե առաջիկա մեկ տարվա գործողությունների ծրագիր։
-
25.09.2020|
00:03
Մեր ժամանակակից դարաշրջանի պատմության այն պահերին, երբ մենք գրեթե ամեն օր լուրեր ենք ստանում պատերազմներում հարյուրավոր ու հազարավոր մարդկային զոհերի մասին, համառորեն առաջ են գալիս «հավիտենական» կյանքի և անձի անմահության վերաբերյալ կարևոր հարցեր:
-
25.09.2020|
00:01
Մոմի հանգերով շշունջն է լսվում
կրկին երկնային.
Ափերս դրած Քո ափերի մեջ,
Հավատի կանաչ ընձյուղը կտցիս,
Ես վեր եմ ելնում ամպերի միջով։
-
25.09.2020|
00:01
Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախակի պատժի նրան, որպեսզի ուրախ լինի վերջում։ Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։
-
25.09.2020|
00:00
Առայժմ պարզ չէ, թե վերջնականապես ինչպիսին կլինի քաղաքական աշունը, որովհետև մինչ աշնան ավարտը դեռ երկու ամիս կա, բայց, վստահորեն կարելի է ասել՝ աշնան առաջին ամիսը իսկ և իսկ պարգև է հայ գյուղացու համար:
-
24.09.2020|
23:41
Հայաստանի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի, դրսի կառույցներից մեկում քաղաքական դիրքորոշումների առնչությամբ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Եթե Հայաստանի դաշնակցությունն ընդգծված հակաիշխանական մոտեցում ունի, պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել, ապա ԱՄՆ-ի ՀՅԴ կառույցում միանգամայն այլ իրողություններ են։
-
24.09.2020|
22:56
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հորդորում է վարկ վերցրած քաղաքացիներին վարկային արձակուրդ կամ համաներում տրամադրելու մասին խոսելիս չմոռանալ մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որ այդ բանկում ավանդներ են դրել:
-
24.09.2020|
22:55
Դատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։