-
20.09.2020|
15:50
Լոնդոնում համազգային կարանտին սահմանելու և հակակորոնավիրուսային ենթադրվող պատվաստումների դեմ անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 32 մարդ է ձերբակալվել, հաղորդում է The Guardian- ը:
-
20.09.2020|
15:49
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի արդար պայքարում՝ գրում է Грузия онлайн պորտալը:
-
20.09.2020|
15:47
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հակակորոնավիրուսային սահմանափակումներն ու հակահամաճարակային կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը, հաղորդում է The Daily Telegraph-ը:
-
20.09.2020|
15:47
Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ համաշխարհային հանրություն` Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից հետո: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մեջ են մտել:
-
20.09.2020|
15:46
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Sky News Arabic» հեռուստաընկերությանը հարցազրույցը․
-
20.09.2020|
15:44
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին՝ ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված այս երկրների` ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների նամակում:
-
20.09.2020|
15:43
Ալիևի հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
20.09.2020|
15:42
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է:
-
20.09.2020|
15:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձը.
-
20.09.2020|
15:40
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 277-ով՝ հասնելով 47431-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 57-ով և հասել 42608-ի, իրականացվել է 3944 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 263608-ի: