-
15.09.2020|
21:46
Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:
-
15.09.2020|
21:45
«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերություննեի ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը։
-
15.09.2020|
21:43
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։
-
15.09.2020|
21:39
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում մասնակի բավարարեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և նրա գույքի մի մասը հանեց կալանքից։
-
15.09.2020|
21:38
Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում զարգացումներին են անդրադարձել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը Կահիրեում հանդիպման ժամանակ:
-
15.09.2020|
16:50
Այսօր ողջ համացանցը ողողված էր Նիկոլ Փաշինյանի հերթական «ցնցող» մտքի շուրջ գնահատականներով։
-
15.09.2020|
12:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով փաստը, որ Ռուսաստանն առաջինն Է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել Է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում Է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական:
-
15.09.2020|
12:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:
-
15.09.2020|
12:56
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան hայտարարել է, որ իշխանությունները, այլ ոչ թե երկրի ժողովուրդն է ստիպված լինելու Ռուսաստանին վերադարձնել 1,5 միլիարդ դոլար վարկը, որի մասին Սոչիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
15.09.2020|
12:55
Հետևելով 2020 -ի սեպտեմբերի 14-ին Աժ նիստում հնչած ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուների ելույթներին, թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձագանքում է.