-
13.09.2020|
16:14
«Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:
-
13.09.2020|
16:13
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սեպտեմբերի 13-ին է նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
-
13.09.2020|
16:12
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ի առաջատարն է: Առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, 6-րդում` Պերեզ Դոմինգեսին: Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն:
-
13.09.2020|
16:11
Կիպրոսի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սեպտեմբերի 12-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր պաշտպանության ոլորտում համագործակցության նպատակով: Վաշինգտոնի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իսկ կղզի-պետությունը ներկայացրել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը:
-
13.09.2020|
16:10
Վենետիկի 77-րդ կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրել են ճապոնացի Կիյոսի Կուրասավային «Լրտեսի կինը» պատմական ֆիլմի համար:
-
13.09.2020|
16:09
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։ Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, որ մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով,
Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։
-
13.09.2020|
16:08
Ռուսաստանում այսօր 56 000 ընտրատեղամաս իր դռներն է բացել կառավարման մարմինների ընտրություններ համար, գրում է eadaily.com կայքը։ Երկրի բնակիչները դաշնային 83 սուբյեկտում 78 պատգամավորի և բարձաստիճան պաշտոնյաների կընտրեն։
-
13.09.2020|
16:07
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
-
13.09.2020|
16:07
ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»՝ հայտարարել է միջազգային ժյուրին՝ Քեյթ Բլանշետի գլխավորությամբ:
-
13.09.2020|
16:06
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հե՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։