-
12.09.2020|
21:19
Սեպտեմբերի 6-12-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 310 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3200 կրակոց:
-
12.09.2020|
21:18
Միջերկրական ծովի արևելյան հատվածում սկսվել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները։ Կիպրոսի ՊՆ տվյալներով՝ կղզու Ազգային Գվարդիայի և ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։
-
12.09.2020|
21:17
Կենտրոնական Եվրոպայի՝ Վիշեգրադյան քառյակում ընդգրկված չորս պետությունները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, ԵՄ գագաթաժողովում պատրաստվում են Բելառուսի ժողովրդին աջակցության համատեղ փաթեթ ներկայացնել՝ չորս երկրների կառավարո
-
12.09.2020|
15:16
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատել Բահրեյնի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնագիրը:
-
12.09.2020|
15:15
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան COVID-19 համավարակի դեմ համալիր պայքարի համապարփակ բանաձև է ընդունել, որում ասվում է, որ կորոնավիրուսը դարձել է կազմակերպության պատմության մեջ ամենամեծ խնդիրներից մեկը:
-
12.09.2020|
15:14
Սեպտեմբերի 11-ից՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ից, վերաբացվելու են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
-
12.09.2020|
15:14
Սիրելի քաղաքացիներ,
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ (Պ-729)։
-
12.09.2020|
15:12
«Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։ Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։
-
12.09.2020|
15:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը: Վարչապետը ծաղիկներ է դրել Մխիթար սպարապետի շիրիմին, ինչից հետո հավատարմության խոսք են հնչեցրել ՀՀ զինված ուժերի զինծառայողները։
-
12.09.2020|
15:10
Պաշտպանության բանակը հայ զինծառայողներից տեսաուղերձներ է հրապարակել։