-
12.09.2020|
15:08
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը:
-
12.09.2020|
15:07
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 172-ով՝ հասնելով 45675-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
12.09.2020|
15:06
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ, հնարավոր են նաև այլ սահմանափակումներ՝ հայտարարել է փոխպետքարտուղար Ստիվեն Բիգենը։
-
12.09.2020|
15:01
Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:
-
12.09.2020|
11:33
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից ֆեյսբուքի պոստի համար, որտեղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան Վուչիչի հանդիպումը Սպիտակ տանը համեմատել է ՙՀիմնական բնազդ՚ ֆիլմի գլխավոր հերոսուհու հանդիպման տեսարանի հետ:
-
12.09.2020|
11:29
Էմանուել Մակրոնը նորից քննադատում է Թուրքիային: Հինգշաբթի Կորսիկայում ընդունելով ԵՄ հարավային երկրների սամիթը, Ֆրանսիայի նախագահը դատապարտել է Թուրքիայի «անթույլատրելի վարքագիշը», որ «այլևս գործընկեր չէ» Միջերկրական ծովում:
-
11.09.2020|
22:40
Արտակարգ դրության վերջնաժամկետից րոպեներ առաջ հրապարակված՝ կառավարության 1514-Ն որոշման ուսումնասիրումը ունակ է ընկճախտի մեջ ընկղմել անգամ ամուր նյարդեր ունեցող իրավաբաններին։ Այն պարզապես իրավաբանական փնթիության միջմայրցամաքային ռեկորդակիր է։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
11.09.2020|
20:34
Նախկինում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից սկսած կարող են կրկին սկսել թռիչքներ կատարել։
-
11.09.2020|
20:33
Air France-ը Փարիզ-Երեւան-Փարիզ կանոնավոր չվերթները կվերսկսի 2020ի սեպտեմբերի 13-ից` շաբաթը երեք անգամ:
-
11.09.2020|
20:32
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության մասին, որ դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը ԵՄ-ից դուրս գալուց հետո՝ ասված է ՄԲ արտաքին առեւտրի նախարարության՝ հաղորդագրության մեջ: Համաձայնագիրը Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի 15,2 միլիարդ ֆունտով (20 միլիարդ դոլարով):