-
11.09.2020|
14:02
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
11.09.2020|
14:01
Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ցույց է: Այսօր էլ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն են բողոքում: Խնդիրը մարզպետի որոշումն է, որով վերականգնվել են նախկին գյուղապետի իրավունքները:
-
11.09.2020|
14:00
Սեպտեմբերի 12-15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-
11.09.2020|
13:59
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 177-ով՝ հասնելով 45503-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
11.09.2020|
13:57
Ուղիղ կես տարի առաջ՝ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա:
-
11.09.2020|
13:56
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել իրենից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման համար:
-
11.09.2020|
11:12
Վաղուց հայտնի է, որ Ռուսաստանը տառապում է բոլոր ժամանակների ամենամեծ ու անփառունակ կորստի ֆանտոմային ցավից, որ ստիպված էր ապրել սովետական կայսրության փլուզման պատճառով:
-
11.09.2020|
10:51
Կիպրոսն արգելափակել է ԵՄ պատժամիջոցների ընդունումը Բելառուսի ղեկավարների նկատմամբ, որ պատասխանատու են օգոստոսի 9-ի ընտրությունների անցկացման և բողոքավորների նկատմամբ բռնությունների կիրառման համար՝ սեպտեմբերի 9-ին հաղորդեց France-Presse-ը:
-
11.09.2020|
02:23
Նովակ Ջոկովիչը ներողություն է խնդրել US Open-ում գծային մրցավարին գնդակով կպչելու համար ու հայտարարել, որ դրանում դիտավորություն չի եղել։ Սակայն հանդիպման գլխավոր մրցավարը հայտնել է, որ սերբն «իրականում վնաս է հասցրել» գծային մրցավարին ու պատմել, թե Նովակն ինչպես է փորձել համոզել, որ իրեն չորակազրկեն։
-
11.09.2020|
02:21
Ֆրանսիայի հավաքականի ու «Պարի Սեն Ժերմենի» առաջատար ֆուտբոլիստներից Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով՝ դառնալով վերջին շաբաթում ֆրանսիական ակումբի յոթերորդ հիվանդացած ֆուտբոլիստը։ Ա