-
09.09.2020|
14:44
Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը:
-
09.09.2020|
13:36
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 9-ին, կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին, կհայտարարի սահմանափակող միջոցառումների խստացման մասին:
-
09.09.2020|
13:31
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլա բին Զայեդ ալ-Նահայանը հաջորդ շաբաթ կգլխավորեն իրենց երկրների պատվիրակությունները Վաշինգտոնում հարաբերությունների երկկողմ կարգավորման համաձայնագրի ստորագրման արարողությանը:
-
09.09.2020|
13:29
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Նա այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ:
-
09.09.2020|
13:28
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մանուկյանն այսօր որոշակի պարզաբանումներ է ներկայացրել Արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատված «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի՝ լրատվամիջոցներին տված մեկնաբանության վերաբերյալ:
-
09.09.2020|
13:27
«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով` «իշխանությունները ներկայումս լրջագույնս մոնիթորինգ են իրականացնում հանրակրթական դպրոցներում՝ յուրօրինակ «քաղաքական չիստկայի» նպատակով։
-
09.09.2020|
13:27
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 199-ով՝ հասնելով 45152-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
09.09.2020|
13:24
AstraZeneca դեղագործական ընկերությունը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը, երբ այն ստացած կամավորի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացել: Խոստումնալից պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca- ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է:
-
09.09.2020|
13:24
Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ Ռուսաստանից պահանջում են պատժել Ալեքսեյ Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին: Ըստ նրանց՝ ընդդիմադիր գործչի թունավորման փաստն արդեն հաստատված է: Ռուսաստանը հերքում է իր առնչությունը:
-
09.09.2020|
13:23
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երեկ երեկոյան Հայաստանի ընտրանին 2:0 հաշվով հաղթց Էստոնիայի թիմին: