-
04.09.2020|
13:05
Ինչպես շատերիդ հայտնի է, կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթ՝ նպատակ ունենալով չերկարացնել արտակարգ դրությունը։ Մասնավորապես, առաջարկվում է այլ օրենքներում լրացումների տեսքով ներառել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները։
-
04.09.2020|
13:04
Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարում: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններն են և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
-
04.09.2020|
13:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 44461-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
04.09.2020|
13:02
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26,3 միլիոնը, մահերը՝ 868000, ապաքինվել է 17,5 միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Բրազիլիայում համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 4 միլիոնը:
-
04.09.2020|
13:01
Այսօր Սվետլանա Տիխանովսկայան, ով, ինչպես պնդում են նրա կողմնակիցները, հաղթել է Բելառուսի նախագահի օգոստոսի 9-ի ընտրություններում, տեսակապով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
-
04.09.2020|
10:28
Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև այցով Իրաքում էր՝ հաստատելով Ֆրանսիայի վճռականությունը՝ օգնել և աջակցել Իրաքի իշխանություններին ու ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում ու իրական ինքնիշխանության ձգտումներում:
-
04.09.2020|
10:24
Սաուդցի 6 բարձրաստիճան գեներալներ, նրանց թվում՝ 2 արքայազն, պաշտոնանկվել են զինված ուժերից: Նրանց դեմ սկսվել է հետաքննություն «ՊՆ-ում կասկածելի ֆինանսական գործողությունների» պատճառով՝ նշված է արքունիքի պաշտոնական հաղորդագրության մեջ:
-
04.09.2020|
01:46
Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, հասցրած (նաև՝ հասցնող, հասցնելիք) վնասը՝ սահմռկեցուցիչ ու անմարդկային, բայց գոնե մի դրական կողմ ունեցավ՝ մարզասերին պարգևելով ֆուտբոլային փառահեղ օգոստոս, այս կերպ նպաստելով սթրեսային իրավիճակից քիչ թե շատ դուրս գալուն կամ այն հաղթահարելուն։
-
04.09.2020|
01:44
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է մեկնել: Ոլորտի հարցերը «լուծելուց», կորոնավիրուսի դեմ «հրաշալի» պայքար մղելուց ու Հայաստանը համավարակի ճիրաններից «ազատելուց» հետո, ըստ երևույթին, մի խոր հոգոց է հանել ու մեկնել վաստակած հանգստի:
-
04.09.2020|
01:43
Կառավարությունը երեկ հաստատեց Հայաստան նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին հայ-ղազախական համաձայնագիրը, որով Ղազախստանից Հայաստան առաքվող նավթամթերքներն ազատվում են մաքսատուրքից։