-
28.07.2020|
22:22
Հայաստանում վարկավորման ծավալները թեև աճում են, բայց տնտեսությունում անորոշությունների պարագայում փոխանցումային մեխանիզմի կատարյալ աշխատանք դեռևս չենք տեսնում, որը ըստ էության երևի թե բնորոշ է բոլոր երկրներում ստեղծված իրավիճակին՝ մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
-
28.07.2020|
22:21
Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները պլանային են և նպաստում են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը՝ «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
-
28.07.2020|
22:19
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատականի նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։
-
28.07.2020|
22:18
Հուլիսի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
-
28.07.2020|
22:17
Հուլիսի 28-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:
-
28.07.2020|
22:17
COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել 2021-ի կեսին՝ հայտարարել է ԱՀԿ փորձագետ Սումիա Սվամինաթանը՝ DPA-ին հարցազրույցում:
-
28.07.2020|
22:16
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը խախտելու մեջ՝ գրում է «Al Mayadeen»-ը:
-
28.07.2020|
22:16
Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետևելու են Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին՝ «Ազատությանն» ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
-
28.07.2020|
22:15
Ռուսաստանցիների կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ազատազրկման դեմ՝ ըստ «Լևադա» կենտրոնի ուսումնասիրության։ Հարցման մասնակիցների 45 տոկոսը դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։
-
28.07.2020|
22:14
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, խուզարկել են կուսակցության նախագահության անդամներից մեկի տունը։