-
25.07.2020|
14:58
Մոսկվայում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև հերթական բախումն է տեղի ունեցել՝ հաղորդում է РБК-ն:
-
25.07.2020|
14:58
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
-
25.07.2020|
14:57
Մոսկվայում հայերի շրջանում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա՝ Tert.am-ին ասել է Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, այս գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները համեմատաբար քիչ են եղել:
-
25.07.2020|
14:56
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Մեդվեդևը Ֆեյսբուքում ներկայացրել է հարցերը, որ քննարկվել են ՌԴ նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող սրմանը:
-
25.07.2020|
14:56
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները:
-
25.07.2020|
14:55
ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի ներկայացրած պատմության ծրագրերի նախագծերին։
-
25.07.2020|
14:54
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։
-
25.07.2020|
14:53
Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ, РБК-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
-
25.07.2020|
14:52
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 16-ից տիրող հարաբերական կայունությունն ու կոչ արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար:
-
25.07.2020|
14:51
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 383-ով՝ հասնելով 36 996-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: