-
24.07.2020|
21:15
Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում:
-
24.07.2020|
21:14
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել կառավարության 5 անդամների՝ ֆինանսների, ներքին գործերի, էկոնոմիկայի, առողջապահության ու զբոսաշրջության նախարարներին։
-
24.07.2020|
21:13
«Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը»՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:
-
24.07.2020|
21:12
ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար։
-
24.07.2020|
21:11
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Նրանք քննարկել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը։
-
24.07.2020|
21:11
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը «Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ»:
-
24.07.2020|
21:09
Մեր սահմաններին բավական փխրուն իրավիճակ է ու ամեն վայրկյան հնարավոր է կտրուկ շրջադարձ լինի։ Սրան գումարվում է նաև մի կողմից ՌԴ-ում հայերի ու ադրբեջանցիների բախումները, մյուս կողմից հակահայկական բանաձևերը, որոնք լրացուցիչ լարվածություն են ստեղծում։
-
24.07.2020|
21:05
«Առաջին լրատվական»-ը 2020 թվականի հուլիսի 21-ին կրկին անդրադարձել է ինձ և իմ ընտանիքին՝ հրապարակելով հերթական ապատեղեկատվությունը։
-
24.07.2020|
18:48
Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպում են ունեցել Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների‚ տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի անդամների‚ նախագծող կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Մ6 ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների առաջընթացը‚ առկա խնդիրներն ու դրանց հրատապ լուծման ուղղությունները։
-
24.07.2020|
16:31
«Գրականություն» առարկայի՝ հատկապես ավագ դպրոցին վերաբերող չափորոշիչներն ու ծրագրերը անընդունելի են հետևյալ նկատառումներով․