-
24.07.2020|
10:15
Հայաստանն անցնում է արտաքին կառավարման։ Մե՜ծ ավետիս իրենց 70 տոկոսով իշխանական լափամանի մոտ խռնված տղաներին ու աղջիկներին։
-
24.07.2020|
01:20
Վերնագրում արծարծված միտքը չպիտի միայն եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններով պայմանավորել։ Հասկացանք, որ ևս մեկ տուր, ու ամեն ինչ պարզ կլինի Անգլիայում, ևս երեք տուր, ու սկուդետեն էլ հանգուցալուծված կլինի։ Բայց հո ավարտին մոտեցող այս առաջնություններով ամեն ինչ չպրծա՞վ։
-
24.07.2020|
01:19
Կորոնավիրուսի պատճառով այս տարի Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերը, գիտեք, հետաձգվեցին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ այն ավելի ճիշտ կլինի 2021-ի ամռանն անցկացնել։ Ճիշտ է, Ճապոնիայի կառավարությունն ու մասնավորապես երկրի օլիմպիական կոմիտեն երկար դիմադրեցին նման որոշման չհանգելու համար, որովհետև նաև ֆինանսական ահռելի կորուստների հարց կար մեջտեղում, բայց ի վերջո հարկադրված եղան տեղի տալու։
-
24.07.2020|
01:17
«Իրատեսի» հյուրը կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆՆ է։ Տարին հոբելյանական է։ Լրանում է երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25 տարին։
-
24.07.2020|
01:12
Անցյալ դարի 70-ական թվականները հեռուստատեսության, մասնավորապես հեռուստաթատրոնի ոսկեդարն էին։ Ամեն երկուշաբթի որևէ պրեմիերա էր, և այդ ներկայացումներում զբաղված էին լավագույն դերասանները տարբեր թատրոններից։ Արծրուն Մանուկյանը հեռուստաներկայացումներին շատ հաճախ էր մասնակցում։ Նրան հեռուստադիտողը սիրում էր, նրան սիրում էին հեռուստառեժիսորները։
-
24.07.2020|
01:09
«Իրատեսի» զրուցակիցն է իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ:
-
24.07.2020|
01:06
...Երբ Ախթամարի մենաստանի ձեռագրերն Ավանցի նավահանգստում լաստանավ բեռնած ռուս զինվորները մոտեցել են ափին, ինչ-որ մի սպա նրանց հրամայել է խորտակել նավը։ Այդ նույն ռուս սպայից թույլտվություն ստացած Ա. Ֆլորենսկին ընդամենը մի քանի ընտիր ձեռագիր է վերցրել որպես հիշատակ, իսկ մնացած գրչագիր մատյանները լաստանավի հետ ջրի տակ են անցել։
-
24.07.2020|
00:57
Օրերս ՌԴ առողջապահության պատասխանատուները հայտարարեցին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք փորձանմուշ հաջող փորձարկում են անցել։ Չնայած այս հանգամանքին Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ-ի հետ՝ այդ պատվաստանյութից ունենալու համար։
-
24.07.2020|
00:56
Հուլիսի 10-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
-
24.07.2020|
00:44
«Իրատեսի» հյուրը Արցախյան պատերազմի ազատամարտիկ, պարուսույց, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն է:
Վերջին օրերին սահմանամերձ Տավուշում սանձազերծված պատերազմը, բնականաբար, մեզ ստիպում է հետադարձ հայացք գցել մեր անցած տասնամյակներին և արժևորել թե՛ նախկին, թե՛ ներկա մարտական հաջողություններն ու ձախողումները: