-
23.07.2020|
23:23
Ռուսաստանն այլ երկրների համար իր սահմանները կբացի փոխադարձության սկզբունքով՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, ներկայում քննարկումներ կան, բայց որոշումներ չեն կայացվել դեռ։
-
23.07.2020|
23:23
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ լարված են․ պատճառը Թուրքիայի նոր սադրանքներն են։ Թուրքիան շարունակում է տարբեր պատրվակներով ոտնձգություններ իրականացնել Հունաստանի տարածքների նկատմամբ՝ խախտելով ինքնիշխանության իրավունքը։
-
23.07.2020|
23:22
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել այն տերությունների դեմ, որոնք ներքաշված են Լիբիայի հակամարտության մեջ, քանի որ նման միջոցառումները, իր կարծիքով, կօգնեն հասնելու իրադրության կարգավորման:
-
23.07.2020|
23:21
««Ժողովուրդի» տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ:
-
23.07.2020|
23:20
Լայն առումով մեկնաբանելու որևէ բան չկա, քանի որ մենք տեղյակ չենք եղել պարոն Բագրատյանի այդ ցանկության մասին և որևէ կերպ նա խմբակցությանը տեղյակ չի պահել իր մտադրությունների մասին՝ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու գրությանը։
-
23.07.2020|
23:19
Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացել է հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երևույթները և թույլ չտալ գործազրկության աճ, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ:
-
23.07.2020|
23:18
Եվրադատարանը բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը, այս մասին հայտնում է Արտակ Զեյնալյանը։
-
23.07.2020|
23:17
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։
-
23.07.2020|
23:16
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից:
ԱԺ նախագահին ուղղված գրությամբ նա տեղեկացրել է, որ, ղեկավարվելով «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
-
23.07.2020|
23:15
«Եթե Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցները խախտում են մեր օրենքները և մարդկանց տարատեսակ մայդանների մասնակցելու կոչեր են հնչեցնում, արտաքսեք»՝ խորհրդակցության ժամանակ, դիմելով ենթականերին, հրահանգել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։