-
09.07.2020|
21:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
-
09.07.2020|
21:20
Եվրամիությունը պետք է դադարացնի անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ, որը պատմական սխալ էր՝ հայտարարել է Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։
-
09.07.2020|
21:19
Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց է, և Աթենքը պետք է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում՝ հայտարարել է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:
-
09.07.2020|
21:18
Ոչ բոլոր դատավորներն են, որ գործի սկզբնական փուլում, որոշ հիմքերի պայմաններում դադարեցնում են քրեական հետապնդումը, թեև այդպիսին է օրենսդրության տրամաբանությունը. լրագրողների հետ զրույցում նշեց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով մերժվել էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման միջնորդությունը։
-
09.07.2020|
21:17
Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է. ․
-
09.07.2020|
21:16
Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, հայտնում են ՄԻՊ-ից։
-
09.07.2020|
21:15
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալ զորքերը Հարավային Կորեայից և Ճապոնիայից դուրս բերելու վերաբերյալ, եթե Սեուլը և Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը՝ «Սանկեյ» թերթին հարցազրույցում:
-
09.07.2020|
21:14
Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ ՊՆնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով, հայտնում են ՊՆ-ից։
-
09.07.2020|
21:12
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը համաձայնել է Տրանսպորտի նախարարության, ավիափոխադրումների դաշնային գործակալության և «Աերոֆլոտ» ՓԲԸ-ի առաջարկությանը՝ երկու փուլով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսել: Առաջին փուլի երկրների ցանկը ներկայացնելու են ԱԳՆ-ն, «Ռոսպոտրեբնադզորը» և «Ռոսավիացիան»։
-
09.07.2020|
21:12
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը, բեկանել Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։