-
08.07.2020|
13:11
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 349-ով՝ հասնելով 29820-ի, գրանցվել է մահվան 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
08.07.2020|
13:10
Երևանի ամբողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ, հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը:
-
08.07.2020|
13:09
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որ հերքում էր Covid-19-ի վտանգավորությունը, վարակվել կորոնավիրուսով: Նա իրեն լավ է զգում և ունի միայն թեթև ախտանշաններ:
-
08.07.2020|
10:25
Հուլիսի 6-ի երեկոյան Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը հայտարարեց կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ: Ամենանշանակալից փոփոխությունը ՆԳՆ-ի նախարար Քրիստոֆ Կաստաների փոխարեն նշանակվել է Ժերալդ Դարմանենը, որ մինչ այդ բյուջեի նախարարն էր: Նոր կառավարությունը ունի 31 նախարար (17 տղամարդ և 14 կին):
-
08.07.2020|
10:21
Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը մեկնաբանել է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխությունը:
-
08.07.2020|
10:17
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:
-
07.07.2020|
22:13
Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են:
-
07.07.2020|
22:11
Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մահից առաջ թողել է իր մտերիմներին և ընկերներին հրաժեշտի նամակ, որը լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել է նրա ընկեր և փաստաբան Ջորջո Ասուման, գրում է gordonua.com կայքը։ Ասումայի խոսքով՝ կոմպոզիտորի ընտանիքի անդամներն այս տպագիր ուղերձը նրա մահից հետո են գտել։
-
07.07.2020|
22:10
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին վերջին հայտարարությանը. «Ապշերոնյան ֆանֆարոնը դատարկաբանության և ցածրորակ շատախոսության հերթական ճառն է հնչեցրել Հայաստանի, հայ ժողովրդի և Սերժ Սարգսյանի հասցեին:
-
07.07.2020|
22:09
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով Վերքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ Դատավոր Մխիթար Պապոյանը, լսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների և դատախազության բողոքները, հեռացավ որոշում կայացնելու։