-
06.07.2020|
22:29
Եկեղեցու հետ չեն քննարկում, եկեղեցու թիկունքում որոշում են կայացնում ՝ նույնիսկ խախտելով երկրի օրենքը. «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը օրենսդրական հիմնավորում ունի, հիմա փաստորեն օրենք են խախտում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ կրթական նոր չափորոշչից և ծրագրերից դուրս բերելուն և այլ առարկաների մեջ ներմուծելուն:
-
06.07.2020|
22:28
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների՝ Գագիկ Վանեցյանի ու Մարգարիտ Ազարյանի հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի, Aysor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
-
06.07.2020|
22:27
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան, հայտարարել է ԱԳ նախարար Հաբի Աշքենազին՝ «Kan» ռադիոյին հարցազրույցում:
-
06.07.2020|
22:26
Կորոնավիրուսից տուժել է ոչ միայն տնտեսությունը, այլև մշակույթը։ Համերգները, փառատոները, ներկայացումները չեղարկվել կամ հետաձգվել են, թատրոնները, թանգարանները, դասական կամ ռոք և այլ ժանրերի երաժշտական շոուներ անցկացնող մեծ ու փոքր սրահները եկամուտ չեն ստացել։
-
06.07.2020|
22:21
Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ընդ որում ապրիլյան պատերազմից հետո անկման տեմպը արագացել, փաստում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամի անցկացրած սոցհարցումը, որն ամփոփ ներկայացված է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունում։ Սոցհարցումն իրականացվել է փետրվարի 21-ից մարտի 15-ը, թեև ժողովածուն կոչվում է «Կովկասյան բարոմետր - 2019»։
-
06.07.2020|
22:20
Երեկվա դրությամբ մահճակալային ծավալված ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, իսկ մահճակալային ֆոնդի զբաղվածությունը մնում է բարձր, հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո:
-
06.07.2020|
22:20
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
06.07.2020|
22:19
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001-ի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար՝ հայտնում են դատախազությունից:
-
06.07.2020|
22:15
Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գծով ձեռնարկություններից մեկում հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում, ըստ տեղի պաշտոնական աղբյուրների` կան նյութական խոշոր վնասներ, բայց ոչ զոհեր:
-
06.07.2020|
22:13
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեկ ամսով էլ արտակարգ դրությունը կերկարաձգվի։