-
01.07.2020|
21:43
ԵՄ Խորհրդի նախագահությունը հուլիսի սկզբից Խորվաթիայից անցել է Գերմանիային և տևելու է 6 ամիս, իսկ 2021-ի հունվարի 1-ին փոխանցվելու է Պորտուգալիային:
-
01.07.2020|
21:43
ՌԴ ԿԸՀ-ն քվեարկությունը դեռ չավարտված սկսել է հրապարակել հանրաքվեի նախնական արդյունքները: Մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով՝ մաշկվել է արձանագրությունների 2,7 տոկոսը, փոփոխությունների օգտին քվեարկել է ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ 29 տոկոսը:
-
01.07.2020|
21:42
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմա»-ում մինչև ընթացիկ մրցաշարի ավարտը, իտալական ակումբը հայտարարել է, թե պայմանավորվել են «Արսենալ»-ի հետ երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։
-
01.07.2020|
21:41
Ղազախստանի կառավարությունը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա չի բացառել, որ ժամկետը կարող է երկարաձգվել։
-
01.07.2020|
21:40
Ռուսաստանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակտիվիտսները բողոքի ցույցեր են անցկացնում սահմանադրական
հանրաքվեի դեմ, որով նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն՝ հնարավորություն տալով Վլադիմիր Պուտինին Կրեմլում մնալ մինչև 2036-ը։
-
01.07.2020|
21:39
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներն այսօր հեռակա հանդիպում են անցկացրել՝ պայմանավորվելով խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգել ջանքերը՝ Սիրիայում տևական խաղաղություն հաստատելու համար։
-
01.07.2020|
21:39
Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք պարտավորեցնում են քաղաքական ուժերին ընտրացուցակներում յուրաքանչյուր չորրորդ տեղը տալ կանանց։
-
01.07.2020|
21:38
536 հոգի գտնվում է ծանր վիճակում, 117-ը՝ ծայրահեղ ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
01.07.2020|
21:37
Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն առաջին անգամ խոսել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու` Թուրքիայի իշխանությունների մտադրության մասին:
-
01.07.2020|
17:39
Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ մոտ 2.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ընթանում են գյուղամիջյան հատվածի ճանապարհային հագուստի՝ խճավազային խառնուրդով շերտի տեղադրման, հարթեցման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: