-
27.06.2020|
22:27
ՍԴ տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էվարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
27.06.2020|
22:26
ԵԺԿ-ն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերի իրադարձություններին, ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
27.06.2020|
22:21
«Կորոնավիրուսի համաճարակը կարող է ծանր հարված հասցնել Իրանի տնտեսությանը», - Թեհրանում, երկրի դատական համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
-
27.06.2020|
22:21
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴնախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։
-
27.06.2020|
22:18
«Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը: Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել: Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին»՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
27.06.2020|
22:17
Մի շարք ԶԼՄ-ների խնդրանքով դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունը՝ կապված Հայաստանի տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ:
-
27.06.2020|
22:14
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին կհոսանքազրկվեն.
Երևանում`
11:00-17:00 Արցախի փ. 8/2, 8/3, 8/4 շենքեր:
-
27.06.2020|
22:10
Արաբական «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով:
-
27.06.2020|
22:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ ԱՀԿ-ի դեմ ԱՄՆ-ի քննադատությունն անհիմն է: Le Figaro-ին հարցազրույցում նա ասել է. «Ես ճանաչում եմ ԱՀԿ ղեկավարության ներկայացուցիչներին, նրանք որևէ երկրի վերահսկողության տակ չեն: Նրանք միշտ բարեխղճորեն են գործում»:
-
27.06.2020|
22:07
Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ ԱՄՆ-ը ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը: