-
24.06.2020|
14:19
Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահամանադրական փոփոխություններ ընդունեց, հետո օրենքը չուղարկեց ՍԴ՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ ԼՀԿժ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կատարվածը որակելով ասպատակություն ՍԴ-ի վրա:
-
24.06.2020|
14:19
Աժ ԼՀԿ խմբակցությունը երկու օր առաջ խորհրդարանի ընդունած
սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու համար այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, այլ ՍԴ կդիմի բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո՝ ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նախկին նախագահի դիմումի քննությունը ՍԴ-ն սկսելու է հուլիսի 7-ին:
-
24.06.2020|
14:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 711-ով՝ հասնելով 21 717-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 653-ով և հասել 10797-ի, իրականացվել է 2 283 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 100400-ի:
-
24.06.2020|
14:17
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 260 000-ը, մահերինը՝ 477 000-ը, բուժվել է 4 630 000 մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալները:
-
24.06.2020|
14:15
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու օրենքների փաթեթը, «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
-
24.06.2020|
14:11
Բիշկեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին դատապարտեց 11 տարի, 2 ամիս ազատազրկման կոռուպցիայի գործով:
-
24.06.2020|
14:08
Հաջողությամբ ուղեծիր դուրս բերելով «Բայդոու-3» տեղորոշման համակարգի վերջին՝ 35-րդ արբանյակը, Չինաստանը ևս մեկ քայլ արեց դեպի տիեզերական տերության կարգավիճակ:
-
24.06.2020|
12:10
Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։
-
23.06.2020|
22:40
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը երեկ հայտարարել է.
«Հանրապետություն» կուսակցությունը ամբողջական սահմանադրական փոփոխության և լրիվ նախագահական կառավարման կողմնակից լինելով հանդերձ՝ կողմ է այս փուլում Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող ընթացքին:
-
23.06.2020|
22:39
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ է բաժանում փողոցում քայլող քաղաքացիներին: Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց, որ դիմակներ բաժանելու ակցիան իրականացնում է Շենգավիթ վարչական շրջանում: