-
23.06.2020|
15:03
Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը: Հենց այսօր իր գագաթնակետին հասավ այն բյուրեղացումը, որ վերջնականապես վեր հանեց շատերի իրական մղումները, արատներն ու թերությունները:
-
23.06.2020|
15:00
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշումը։ «Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով և դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։
-
23.06.2020|
14:58
Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի և «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ որպես հայաստանյան պատվիրակության ղեկավարի, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական Միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանին դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում։
-
23.06.2020|
14:56
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են Քննչական բաժին։ «Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի:
-
23.06.2020|
14:55
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:
-
23.06.2020|
14:54
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 418-ով՝ հասնելով 21006-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1013-ով և հասել 10144-ի, իրականացվել է 1274 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 98117-ի:
-
23.06.2020|
14:54
«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն»՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
23.06.2020|
14:53
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը իր հայտարարությունում պնդում է. «Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը», փաստում են, որ «օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը»:
-
23.06.2020|
14:26
Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե սկսվել է իր հետ շփված անձանց «մասսայական բզբզում»։
-
23.06.2020|
14:22
Նայում եմ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի հարցազրույցը։ Իսկական մաստեր կլաս են ցույց տալիս մարդիկ, հստակ, իրավական հիմքով, փաստացի՝ առանց որևէ էմոցիոնալ ֆոն ստեղծելու։