-
22.06.2020|
23:56
Արտերկրի բժիշկների հերթական խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը, նրանց թվում կլինեն նաև սփյուռքահայ բժիշկներ՝ պարետատան նիստից հետո լրագրողներին ասաց Ֆրանսիայից ժամանակ բժիշկների խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
-
22.06.2020|
23:55
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո:
-
22.06.2020|
23:54
ԲՀԿ-ն հայտարարել է. ՙՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
-
22.06.2020|
23:53
Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու՝ պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
22.06.2020|
23:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի:
-
22.06.2020|
23:47
Եվրոպայում ամենաշատը Լիխտենշտեյնի բնակիչները կարող են էլեկտրաէներգիա գնել իրենց միջին աշխատավարձով, ամենաքիչը` Մոլդովայի բնակիչները:
-
22.06.2020|
23:46
Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխությունների օրինագիծը՝ 2020-ի ընտրություններում ընտրական համակարգը փոխելու վերաբերյալ։ Նիստը բոյկոտել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը օրենսդիր մարմնում ներկայացված է վեց հոգանոց մեկ խմբակցությամբ:
-
22.06.2020|
23:43
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չուղարել Հանրապետության նախագահի քննարկմանը, այլ հնարավորություն ընձեռել ԱԺ նախագահին հրապարակել փոփոխությունները խորհրդարանի կողմից դրանց ընդունումից հետո։
-
22.06.2020|
23:42
Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահն ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու, ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
-
22.06.2020|
23:39
Առաջարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկվում է ՀՀ նախագահին, որը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ստորագրում է այն» բառերը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝
անդրադառնալով երկրորդ ընթերցմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծին: