-
21.06.2020|
22:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օկլահոմայում առաջին նախընտրական հանդիպումն է անցկացրել համաճարակի բռնկումից և ամիսներ շարունակված սահմանափակումներից հետո: Ելույթ ունենալով աջակիցների առջև` նա պնդել է, թե նոյեմբերի 3-ին ամերիկացիները պետք է ընտրություն անեն բիզնեսին ու իրավապահներին աջակցող կառավարման և ձախակողմյան ծայրահեղականության միջև:
-
21.06.2020|
22:17
Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը՝ հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
-
21.06.2020|
22:12
Գլխավոր դատախազությունը ստացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
-
21.06.2020|
22:11
ՌԴ նախագահ, արդեն 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահող Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Պետական հեռուսատեսությանը հարցազրույցում, որն ամբողջությամբ կհեռարձակվի այսօր երեկոյան, Վլադիմիր Վլադիմիրովիչը պնդել է` կմտածի, երբ սահմանադրական փոփոխությունները հավանության արժանան հուլիսի 1-ի հանրաքվեում:
-
21.06.2020|
22:10
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնի վիճահարույց հուշագրությունը առաջիկա երեքշաբթի կհայտնվի վաճառքում. Դաշնային դատարանը մերժել է գրքի վրա արգելք դնելու և տպագրված օրինակները առգրավելու` Սպիտակ տան հայցը:
-
21.06.2020|
22:10
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը՝ լրագրողներին դատարանի բակում հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:
-
21.06.2020|
16:14
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։
-
21.06.2020|
16:13
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարող է սկսել թողարկվել մի քանի ամսից՝ ասել է Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
-
21.06.2020|
16:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն ընկերներ է համարում Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետներ Բորիս Ջոնսոնին և Սինձո Աբեին, բացասաբար է վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ գրում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը:
-
21.06.2020|
16:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածը էական հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ պետդեպարտամենտում և քննարկումների սկիզբ է դրել՝ ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: